Ավիավթարից ողջ մնացած մարդիկ կերել են իրենց մեռած ընկերների մարմինները (լուսանկարներ)
LifestyleԱվիավթարից ողջ մնացած մարդիկ` սովից չմահանալու համար, կերել են իրենց մեռած ընկերների մարմինները: 1972 թվականի հոկտեմբերի 13-ին Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի համար նախատեսված FH-227 ինքնաթիռի վթարից հետո ինքնաթիռի անձնակազմի մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով: Ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահանում են ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը: Սովից ուժասպառ լինելով և ռադիոյով լսելով, որ ինքնաթիռը գտնելու բոլոր փորձերը ավարտվում են, նրանք սկսեցին ուտել մեռած ընկերների սառած մարմինները: Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու ողջ մնացածները՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին: Կատարված դեպքը հայտի է դարձել շնորհիվ դրա վրա հիմնված մի շարք պատվածքների և ֆիլմերի:
Օrer.am-ը ներկայացնում է կործանված ինքնաթիռի լուսանկարները:





Անդրանիկ Ջալալյան