Դիարբեքիրի Սուր գավառում ավելացել է փողոց դուրս գալու արգելքով թաղամասերի թիվը
ՀասարակությունԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր շրջանի Սուր գավառում ավելացվել է այն թաղամասերի թիվը, որտեղ հայտարարված է փողոց դուրս գալու արգելք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Եվս 4 թաղամասում փողոց դուրս գալու արգելքի հայտարարումից հետո Սուրում նման թաղամասերի թիվը հասել է 15-ի: Տեղական իշխանությունները նման որոշումը պայմանավորում են Սուրում ահաբեկչության վտանգով և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: