ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 29-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ լիազորությունները»: