Հայաստանի ռուսական ռազմակայանում հացը կթխեն «բարձրլեռնային» բաղադրատոմսերով
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» եւ «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարաններում սկսվել են նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների խոհարարների եւ հացթուխների պարապմունքները:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հավաքի ընթացքում միավորման պարենային ծառայության պետ մայոր Սերգեյ Վոլկովը երիտասարդ խոհարարներին եւ հացթուխներին կսովորեցնի բազմազան կերակուրներ եփել եւ հաց թխել նոր բաղադրատոմսերով, որոնք կիրառվում են բարձրլեռնային պայմաններում:
«Զինվորական խոհարարների եւ հացթուխների պատրաստման շրջանում կազմված ստորաբաժանումներն ամեն օր կթխեն մինչեւ 400 կիլոգրամ թարմ հաց եւ տաք կերակուրով կապահովեն շուրջ 600 զինծառայողների, որոնք մարտական պատրաստության խնդիրներ են կատարում միավորման զորավարժարաններում»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: