Քննիչները այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձի դեպքով մեղադրանք են առաջադրել Ն.Դարչինյանին
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Ն.Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում գտնվող թիվ 29/25 ընտրատեղամաս և փորձել է քվեարկել այլ անձանց փոխարեն՝ քվեարկած քվեաթերթիկներով ծրարները քվեատուփը գցելու միջոցով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել. ընտրական հանձնաժողովի անդամ Լ.Դավթյանը նկատել է և խոչընդոտել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին