Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»


Սարգսյան-Աբրահամյան մրցամարտի անատոմիան

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարվում են ՀՅԴ-ի հետ կոալիցիոն քննարկումների պատճառով, մասնավորաբար, պաշտոնեական լծակները բաժանելու հարցում: Այն, որ այս հարցում ՀՀԿ-ի ներսում իսկապես կան լուրջ տարաձայնություններ, ակնհայտ է նրանից, որ ՀՀԿ-ն չի կարողանում ընդհանուր որոշման գալ:

Սրանից զատ, այդ տարաձայնությունները հաստատ չէին կարող լինել կամ կհաղթահարվեին շատ արագ, եթե միասնական մոտեցումներ ունենային ներկայումս ՀՀԿ-ում իհարկե երկու ամենաազդեցիկ ֆիգուրները՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Այս տեսանկյունից կասկածից վեր է, որ ՀՀԿ-ի ներսում դժվար քննարկումները պայմանավորված են նաեւ հենց այս երկու գործիչների շահերի բախումով: Թե հատկապես կոնկրետ ինչ դրսեւորումներ է ունենում այդ իրողությունը, թե մասնավորապես ինչ հարցերում են նրանք տարակարծիք՝ սա իհարկե դժվար է ասել, բայց կասկած չկա, որ շահերի բախումն առկա է, եւ սա պայմանավորված է ոչ միայն նյութական հանգամանքով. վերջին հաշվով, այստեղ ապահովվածությունը, կապիտալիզացիան երկու կողմերի մոտ էլ այնքան բարձր մակարդակի է, որ մեկ-երկու լծակի հարցում նրանք մանրախնդրություն կարող են եւ չցուցաբերել: Այստեղ խնդիրը կապիտալիզացիայի քաղաքական բաղադրիչն է՝ միտված դեպի ապագան, դեպի 2017-18 թվականները, երբ որոշվելու է իշխանության նոր դասավորությունը:

Ահա սա է հեռանկարը, որտեղ Սարգսյանը փորձելու է պահպանել առավելագույն ազդեցություն, իսկ Հովիկ Աբրահամյանը փորձելու է վերցնել այդ ազդեցությունը, դառնալ առաջինը: Այստեղ է ահա, որ առաջանում է շահերի բախումը, ինչն էլ անխուսափելիորեն անդրադառնալու է կոալիցիայի շուրջ քննարկումների վրա, քանի որ կոալիցիան այս հարցերը լուծելու միջոց է ընդամենը:

Այս իրավիճակում առաջանում է ոչ միայն ինտրիգը, թե ով ինչ դասավորության է գալու, ով ինչ մասնաբաժին է ունենալու կոալիցիայում՝ շա՞տ, թե՞ քիչ, այլ նաեւ այն, թե ո՞ւմ ազդեցությունն է ավելի մեծ լինելու այդ դասավորության հարցում, այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն է ավելի շատ զիջելու ՀՀԿ դիրքորոշման չափաբաժնում, թե՞ Հովիկ Աբրահամյանը:

Սա հեռակա մրցամարտ է, որը հոգեբանական ազդեցություն է թողնելու ՀՀԿ-ի վրա, որտեղ տարբեր շրջանակների կողմնորոշիչը փողն է եւ ուժը: Իսկ այդ կողմնորոշումը էական նշանակություն է ունենալու ապագա վարչապետի հարցում:

Սրան զուգահեռ, այս մրցամարտը կողմնորոշիչ է լինելու նաեւ արտաքին այն կենտրոնների համար, որոնք դերակատարում ունեն հայաստանյան իրադարձություններում եւ իշխանության ձեւավորման հարցում: Ի վերջո, նրանք եւս կանգնած են Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյան ընտրության առաջ եւ ինչ-որ կերպ պետք է կայացնեն այդ ընտրությունը: Այդ հարցում նրանց համար էլ էական նշանակություն կունենա այն, թե կոալիցիոն քննարկումներում Հովիկ Աբրահամյանը ինչքանով է կարողացել դիմադրել Սերժ Սարգսյանին: Թեեւ, մյուս կողմից, այդ ամենը կարող է նաեւ վերածվել երկուստեք ծուղակի կամ Պյուռոսյան հաղթանակի, քանի որ կոալիցիան դրվագներից մեկն է, բայց ո՛չ միակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերում