Բակո Սահակյանը կարևորել է «Մայրություն» ՀԿ-ի աշխատանքը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասինտեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ «Մայրություն» հասարակական կազմակերպության կողմից կատարվող աշխատանքը պահանջված է՝ հույս հայտնելով, որ նրա անդամներն այսուհետ էլ կշարունակեն իրենց հայրենանվեր գործը: