Չինաստանում գործատուներից մեկն Ամանորի կապակցությամբ խոզեր Է նվիրել աշխատակիցներին
ՀասարակությունՉինաստանի Չժեցյան արեւելյան նահանգի ավտոդիլեր-ընկերության սեփականատերն ամանորյա անակնկալ Է մատուցել իր աշխատակիցներին՝ նրանց նվիրելով կենդանի խոզեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հաղորդել Է South China Morning Post թերթը:
«Չունցզե»-ն Գարնան, Ամանորի տոնն Է լուսնային օրացույցով, որը համարվում Է Չինաստանի ամենակարեւոր տոնը. 2016 թվականին այն համընկել Է փետրվարի 8-ին: Արեւելյան օրացույցի համաձայն՝ 2016 թվականը Հրեղեն կապիկի տարի Է:
Նշվում Է, որ շուրջ 60 կենդանի խոզ Լիշույ քաղաքի ավտոընկերություն են տեղափոխել որպես նվեր աշխատակիցներին: Կենդանիները կշռում Էին 150-170 կիլոգրամ, դրանց ընդհանուր արժեքը գնահատվում Է 180 հազար յուան (շուրջ 27,5 հազար դոլար):
Ընկերության սեփականատերը հայտարարել Է, որ «նվերները» կարելի Է տանել տուն կամ տեղում մորթել: Նշվում Է, որ հոգատար գործատուն նույնիսկ պրոֆեսիոնալ մսագործների Էր վարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: