Ինդոնեզիա մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա կստանան սահմանին
ՀասարակությունԻրականացվել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները բարելավելու նպատակով: