Մ. Մելքումյանը` կառավարության վատ PR-ի մասին
ՀասարակությունԻնչպես արդեն նշել էինք, ՀՀ ԱԺ-ում քննարկվում է միջհամայնքային ճանապարհների զարգացման նպատակով վարկ վերցնելու հարցը, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Վարկերն ինքնանպատակ չեն վերցվում: ԲՀԿ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որովհետեւ կառավարության վիճակը ծանր է օբյեկտիվ պատճառներով: Սակայն հենց հիմա ես առաջարկում եմ, չգիտեմ` Հովիկ Աբրահամյանը հիմա լսո՞ւմ է, թե՞ չէ, բայց ես առաջարկում եմ, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման՝ վարկերի ու ծախսերի առումով»,- ասաց Մ. Մելքումյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս, որ վարկ ներկայացնելիս կառավարության անդամները նաեւ քաղաքական ելույթներ ունենան, որ ժողովուրդը հասկանա, որ վարկերը նպատակային են: «Այո´, կառավարության PR-ը տնտեսական բարեփոխումների առումով բավարար չէ, որ վստահություն ներշնչի ժողովրդին»,- ասաց պատգամավորը: