Կաշառք պահանջելու համար պետական պաշտոնյա է ձերբակալվել
ՀասարակությունՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկությունը ճշտելու համար Orer.am-ը կապ հաստատեց նույն ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի հետ:
Նա հաստատեց լուրը, սակայն չասաց, թե ծառայության քանի աշխատակից է ձրբակալվել:
«Միայն կարող եմ հաստատել, իսկ «եթե՝ ապա»-ն իմ իրավասություններից դուրս է, դիմեք իրավապահ մարմիններին»,- ասաց Ն.Առաքելյանը:
Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ ծառայության աշխատակիցները ձերբակալվել են ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու համար։
Մանրամասները քիչ ավելի ուշ:
Ա.Գ.