Հոգեբուժական կլինիկայում հարկադիր բուժման մեջ գտնվող քաղաքացին դիմել է փախուստի
ՀասարակությունՆուբարաշեն հոգեբուժական կլինիկայից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ հարկադիր բուժման մեջ գտնվող, 1996թ-ին ծնված Վարդան Մելյանը կլինիկայից դիմել է փախուստի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվությ ան վարչությունից:
Ոստիկանությունը կոչ է անում նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: