ՀՀԿ-ն ՄԻՊ-ի իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին
ՀասարակությունԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուին կառաջադրի փետրվարի 5-ին կայանալիք խմբակցության նիստում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ որքանո՞վ է հավանական Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյան ի առաջադրումը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կա, նաև նրա թեկնածությունը կա»:
Իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուն պարզ կլինի միայն փետրվարի 5-ին, երբ այդ հարցը կքննարկվի խմբակցության նիստում: