Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում
ՀասարակությունՀՀ մայրաքաղաքի Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում: Այս մասին նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ.Պողոսյանի հարցին, նա անդրադարձել է դեռևս 2007թ.-ին կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված` Երևանի Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով.
«Արամի 30 շենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն ու այն պահպանելու մեծ ցանկությունը հաշվի առնելով (նկատենք, որ բոլոր գլխավոր հատակագծերով այդ շենքը պիտի տվյալ հատվածից հանվեր՝ ապահովելով Արամի փողոցի լայնացումը) արդեն իսկ դիմել եմ «Հին Երևան» ծրագիրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ ծրագրում ներառելու հարցով»: