ՀՀ քաղաքաշինության նախարարը մասնագետների հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի խնդիրը
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ մասնագիտական շրջանակների (Երևանի գլխավոր ճարտարապետի, «Հայնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչների) մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խնդրի շուրջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին ներկա բոլոր ճարտարապետները տեսակետներ են հայտնել հարցի վերաբերյալ. որոշվել է շարունակել քննարկումը՝ նպատակ ունենալով գտնելու այնպիսի լուծումներ, որոնցով կապահովվեն ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝ չխաթարելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական հորինվածքը:
Այս համատեքստում աշխատանքները կլինեն շարունակական: