Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է լուծում տալ կառավարության շենքի առջև բողոքող քաղաքացու խնդրին
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 4-ին ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող մայր եւ դուստր Գայանե Բալագյոզյանին եւ Լուսինե Աղաբալյանին:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը տեղեկացրել է, որ նրանք վարչապետին ներկայացրել են «Գլենդել Հիլզ» ընկերության հետ առնչվող բնակարանային խնդիրը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է , որ հարցը կգտնվի իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին քայլեր ձեռնարկել՝ քաղաքացու խնդիրը լուծելու համար: