Սպասվում է տաք և տեղումնառատ փետրվար
ՀասարակությունՕդերևութաբաները կանխատեսում են տաք և տեղումնառատ փետրվար: Օդի ջերաստիճանը փետրվար ամսին նորմայից կբարձրանա 1-2 աստիճանով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետծառայության օդերևութաբանությանկենտրոնի պետի տեղակալ ԳագիկՍուրենյանը:
Անդրադառնալով նաև իր ֆեյսբուքյան էջի գրառմանը, որ «առավոտյան ժամը 10:00 տվյալներով Աշոցքում -17 աստիճան է, Իջևանում՝ +15, Աշոցքից դեպի Իջևան եթե ուղիղ գծով հաշվենք 60կմ չի լինի, այսինքն՝ 60կմ իրարից հեռու երկու կետերում միևնույն ժամանակ ջերմաստիճանը 32 աստիճանով տարբեր է», Սուրենյանը նշեց, թե դրանում տարօրինակ ոչինչ չկա: Սա առաջին դեպքը չէ հանրապետութունում, ճիշտ է ոչ հաճախ, բայց լինում են նման բաներ: Այս ամենը հետևանք է այն բանի, որ Լոռին, Տավուշը և Սյունիքը գերտաք օդային հոսանքների ազդեցության տակ են: Այնտեղ ջերմաստիճանը թռիչքաձև բարձրացել է, իսկ Շիրակի, Արարատյան դաշտի և Արագածոտնի մարզերը դուրս են մնացել տաք օդային հոսանքերի ազդեցության գոտուց, ինչի հետևանքով արձանագրվել է ջերմաստիճանի մեծ տարբերություն: