Ինչի՞ համար են առավելապես զղջում մահամերձ մարդիկ (ֆոտո)
Lifestyle«Մահացողների ամենատարածված հինգ զղջումները» գրքի հեղինակ Բրոնի Վենը երկար տարիներ հետազոտություններ է անցկացրել` պարզելու համար, թե ամենաշատը ինչի համար են ափսոսում իրենց կյանքի վերջալույսին մոտ կանգնած մարդիկ: Այս ընթացքում նա լսել է շատ զղջումներ և կազմել է հինգ ամենատարածված զղջումների ցանկը, որոնք էլ Orer.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը.
1. Ես զղջում եմ, որ բավարար խիզախություն չեմ ունեցել ապրել այնպես, ինչպես ճիշտ էի համարում, այլ ոչ թե արդարացնել շրջապատողների սպասումները:

2. Ես զղջում եմ, որ շատ եմ աշխատել:

3. Ափսոսում եմ, որ զգացմունքներս արտահայտելու խիզախություն և կամք չեմ ունեցել:

4. Ես զղջում եմ, որ կորցրել եմ ընկերներիս հետ կապը:

5. Ես զղջում եմ, որ թույլ չեմ տվել ինձ լինել ավելի երջանիկ:

Անդրանիկ Ջալալյան