ՀՀԿ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Ա.Թաթոյանին
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում անցկացվեց ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկման էր դրվել ՄԻՊ թեկնածուի հարցը,- հայտնում է Orer.am-ը:
Տեղեկացնենք, որ նիստի ընթացքում որոշվել է օմբուդսմենի թեկնածու առաջադրել ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:
Նիստի ավարտից հետո Ա. Թաթոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ իր թեկնածությունն առաջարկել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: