Քննչական կոմիտեն դատարան է ուղարկել հանրաքվեին այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերով 6 քրեական գործ
ՀասարակությունՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերից, փետրվարի 5-ի դրությամբ, հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 մեղադրյալի վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, ևս 5 քրեական գործով՝ 5 մեղադրյալի վերաբերյալ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։