Իրավապահները 67 քրեական գործ են հարուցել ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ
ՀասարակությունՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ փետրվարի 5-ի դրությամբ հարուցվել է 67 քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 31 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 2 քրեական գործով 2 անձի վերաբերյալ կ այացվել է մեղադրական դատավճիռ: