Գազի սակագնի նվազեցման բանակցությունները նախաձեռնողներն ունեն դրա բոլոր հիմքերը
ՀասարակությունՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու մասին բանակցությունների սկսման համար կան բավարար հիմքեր: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Բանակցությունների մանրամասներին տեղեկացված չեն, տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլն է ներկայացնում: Միաժամանակ, կարծում եմ, որ կան մատակարարվող գազի գինը նվազեցնելու հիմքեր: Նրանք, ովքեր նախաձեռնել են գինը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները, ունեն բավարար հիմքեր և տեսնում են դրա հիմնավոր նախադրյալները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մինասյանը` պատասխանելով հարցին` տեսնո”ւմ է սակագնի նվազեցման է նախադրյալներ: