Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը
ՀասարակությունՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 8-9-ը Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: