Որոնվում է խանութից «Նաիրի» կոնյակ գողացողը. տեսանյութ
Հասարակություն2015 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:52-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութներից մեկում կոնյակների համար նախատեսված ցուցափեղկից հափշտակել է «Նաիրի» տեսակի կոնյակ՝ պատճառելով ընկերությանը զգալի չափի վնաս:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջոցներ են ձեռնարկվում գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության դրվագը։ Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութի մեջ պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ա.Գ.