Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են
ՀասարակությունՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռ գիշերը: Բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումները համեմատաբար ավելի առատ են, գլխավոր և երկրորդական փողոցներին զուգահեռ, ձյունից մաքրվում են նաև միջբակային ու բակային տարածքները, ստորգետնյա և վերգետնյա անցումներն ու մայթերը:
Գործընթացում «Սանիթեք» ընկերության, կոմունալ և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավվել են համատիրությունների աշխատակիցները: Ինչպես փողոցները, այնպես էլ բակային տարածքներն ու թվարկված մյուս հատվածները նաև մշակվում են աղ ու ավազի խառնուրդով:
Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, իսկ տեղերում՝ վարչական շրջանների ղեկավարները:















