Իրավապահներն ընտրախախտումների դեպքերով հարուցել են 68 քրեական գործ
ՀասարակությունՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ փետրվարի 8-ի դրությամբ հարուցվել է 68 քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 32 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: