Ղրիմում ձերբակալվել են ադրբեջանցի 9 մարմնավաճառներ
ՀասարակությունՎերջին երկու շաբաթվա ընթացքում Ղրիմում մարմնավաճառությամբ զբաղվող 11 կանայք են բերման ենթարկվել, որոնցից 9-ը Ադրբեջանի 9 քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովmodern.az լրատվական կայքը, Սիմֆերոպոլում ձերբակալված կանանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել:
Սիմֆերոպոլի ոստիկանական վարչությունը հայտնել է, որ այլ երկրներից մարմնավաճառների նման հոսք երբեք չէր նկատվել:
2013 թվականի նոյեմբերին իրավապահ մարմինները Վրաստանի հյուրանոցներում եւ խաղատներում հայտնաբերել էին Ադրբեջանից եկած հարյուրավոր անչափահաս մարմնավաճառների:
Նշվել էր, որ դրանից հետո նրանց մեծ մասը փախել էր Թուրքիա: Բացի այդ, 2012 թվականին հնդկական ԶԼՄ-ները հայտնել էին Հնդկաստանում, մասնավորապես` Բանգալորում մեծ թվով ադրբեջանական անձնագրերով մարմնավաճառներ լինելու մասին:
Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովան այդ առնչությամբ նշել է, որ Հնդկաստանում Ադրբեջանն անվանում են մարմնավաճռների մատակարարող:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ թրաֆիկինգի զոհ դարձած ադրբեջանցի կանանց մեծ մասը զբաղվում են մարմնավաճառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Իրանում:
Նշվում է, որ շատ ադրբեջանցի մարմնավաճառներ այդ երկրներում ինքնակամ են ընտրել վաստակի նման միջոցը: Ընդ որում, երբ նրանց արտաքսում են հայրենիք, նրանք ամեն կերպ փորձում են ետ վերադառնալ:
Ադրբեջանի «Մաքուր աշխարհ» հասարակական միության նախագահ Մեհրիբան Զեյնալովան ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանցի մարմնավաճառները փոխում են ազգանունները, վերացնում են իրենց անձնագրերը, որից հետո դարձյալ փորձում են մեկնել արտասահման: