Տանը նույնպես կարելի է լինել նորաձև. այս ֆոտոշարքը ոգեշնչում է
LifestyleԿինը պետք է մշտապես խնամված ու գեղեցիկ լինի նաև այն ժամանակ, երբ տանն է : Մենք խնամքով պահում ենք մեր զգեստապահարանի ամենագեղեցիկ հագուստները ինչ-որ հատուկ առիթի համար, ինչ-որ տեղ գնալիս հագնելու համար, իսկ տանը, ընտանիքում մենք շարունակ կրում ենք հին հանդերձներ, որոնք վնասվել են հարթուկից, խունացել են լվացքից, ինչ-որ անհասկանալի բծեր են հայտնվել: Ամեն առավոտ մենք մանրակրկիտ զննում ենք մեր զգեստապահարանը, որպեսզի ընտրենք ամենահարմար բլուզը աշխատանքի գնալու համար կամ փորձում ենք մի քանի զգեստ, որ գտնենք ամենագեղեցիկը հյուր գնալու համար: Ինչու՞ ենք մենք այդքան անփույթ վերաբերվում այն հարցին, թե ինչ պետք է հագնենք մեր տան պատերի ներսում:
Ոմանց կարծիքով ավելի նպատակահարմար է տան գործերով զբաղվել հին հագուստներով, որոնք շատ անգամներ են լվացվել և որոնք պետք չէ ափսոսալ : Որոշ կանանց կարծիքով էլ, այդպես հագնվելով` նրանց հաջողվում է լինել ազատ ու հանգիստ և նրանք կարողանում են հանգստանալ ու թուլանալ: Չէ՞ որ հետաքրքրասեր, օտար հայացքներից նրանց պաշտպանում են տան հաստ պատերը:
Յուրաքանչյուր կին ունի իր ուրույն ճաշակը և կարողանում է ստեղծել իր յուրօրինակ, ոչ ոքի չնմանվող կերպարը : Եվ նույնիսկ տնային հագուստով կանայք ի վիճակի են ոչ միայն լինել գրավիչ, այլ նաև փոխել գեղեցկության ընկալումը շրջապատի մոտ և հատկապես երեխաների: Դե ուրեմն, առանց ափսոսալու հեռացնում ենք մեր զգեստապահարանից բոլոր խունացած, տձև հագուստները, այն բոլոր իրերը, որոնք այնտեղ են մնացել երեք տարուց ավելի և ոչ մի անգամ չեն օգտագործվել:
Այս ֆոտոշարքը, որը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Orer.am-ը, կոգեշնչի Ձեզ՝ տանը նույնպես լինել նորաձև:








































