Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.
«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ:
Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը` որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»: