Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


Սա արդեն պատերազմ է Սիրիայի ու Թուրքիայի միջեւ. քաղաքագետ

Միջազգային
Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները գնալով ակտիվանում են: ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն եկել են Սիրիայի տարածքում մեկշաբաթյա հրադադարի պայմանավորվածության, սակայն, ի հեճուկս այս ամենի, Թուրքիան որոշել է խաղալ բաց քարտերով՝ ռմբակոծելով սիրիական մի շարք տարածքներ: Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ Թուրքիայի նման պահվածքը պայմանավորված է նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի գաղափարախոսությամբ:
 
«Թուրքիայի ներկայիս վարչապետը ժամանակին «Զրո խնդիրներ հարեւան պետությունների հետ» ծրագրի առաջատարներից էր, սակայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականությունը բերեց նրան, որ Թուրքիան ունեցավ ընդամենը մեկ հարեւան, որի հետ խնդիր չունի՝ դա Ադրբեջանն է: Մյուս հարեւանների հետ տվյալ պետությունն ունի շատ մեծ խնդիրներ: Ինչ վերաբերում է սիրիական տարածքները ռմբակոծելուն, ապա առաջինը պետք է առանձնացնենք Էրդողանի նեոօսմանիզմի ու պանթուրքիստական գաղափարախոսությունը, որն էլ այժմ շատ ակտիվ ձեւով առաջ է տարվում Թուրքիայի կառավարող վարչակազմի կողմից: Հենց այս կոնտեքստում է պետք վերլուծել այն իրավիճակը, որը տեղի է ունենում Սիրիայում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, թե սկսած 2011 թվականից, թուրքական իշխանությունները սիրիական չափավոր ընդդիմությանը օգնության հասնելու պատրվակով սկսեցին համագործակցել Սիրիայի տարածքում գործող ոչ միայն ծայրահեղական, այլեւ բացահայտ ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնցից երկուսն էլ համարվում են Թուրքիայի ամենակարեւոր գործընկերները Սիրիայում:
 
«Մենք գիտենք, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանը բացում էր ահաբեկչական կազմակերպությունների առաջ, որի հետեւանքով էլ նրանք անցնում էին Սիրիայի տարածք կամ էլ հարձակումներ էին իրականացնում հենց Թուրքիայից: Դրա վառ օրինակն է Քեսաբի դեպքը»,- ասաց նա:
 
Ինչպես նշում է քաղաքագետը, թուրքերն իրենց նեոօսմանական ու պանթուրքիստական գաղափարներն առաջ տանելու համար իրականացնում են համապատասխան ծրագիր: Թուրքիան ահաբեկիչ պետությանը բնորոշ քայլեր է ձեռնարկում: Այժմ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է փակել Ազազի միջանցքը, որով Հալեպում ու շրջակայքում գործող ահաբեկչական կազմակերպությունները ստանում էին օգնություն Թուրքիայից:
 
«Նշեմ նաեւ, որ սիրիական կառավարական ուժերին հաջողվում է նաեւ բավական արդյունավետ մաքրել Լաթաքիայի հյուսիսային շրջանները ահաբեկիչներից: Այս առաջընթացից հետո թուրքական իշխանությունները բացեիբաց անցել են ահաբեկիչների կողմը, իհարկե, այս ամենը քողարկվում է հակաքրդական քարոզարշավով: Նրանք իրենց կողմից իրականացվող ռազմական գործողությունները պայմանավորում են Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում քրդերի կողմից ձեւավորած իշխանական մարմինների դեմ, որոնք իբր ահաբեկչական են: Իրականում, թուրքերի համար կարեւորն էլ այն է, որ սիրիական կառավարական բանակն ու քրդերը, որոնք բավական լոյալ են վերաբերվում Բաշար Ասադի իշխանությանը, չմաքրեն տարածքը ահաբեկիչներից, որոնք էլ իրենց հերթին հովանավորվում են Թուրքիայի կողմից»,- նկատում է Գ. Համբարյանը:
 
Թուրքիայի նման գործելաոճին ի պատասխան՝ սիրիական զորքերն արդեն նախազգուշացումից անցել են գործի: «Երբ թուրքերը կրկին ռմբակոծեցին Լաթաքիայի շրջանը, սիրիական կառավարական ուժերը ռմբակոծեցին թուրքական այն հետակետերը, որտեղից էլ թուրքերն իրականացրել են ռազմական գործողություններ: Սա ուղղակի պատերազմ է Սիրիայի ու Թուրքիայի միջեւ, եթե այն չկանխվի, ապա կվերսկսվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Այս զարգացումներին զուգահեռ կարեւորն այն է, որ ԱՄՆ-ն հորդորել է Թուրքիայի վերջ տալ ռմբակոծություններին, սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան իր սեփական խաղն է խաղում:
Ամենավտանգավորն այն է, որ ձեւավորվել է Թուրքիա-Սաուդյան Արաբիա կոալիցիան»,- ասաց քաղաքագետը հիշեցնելով, թե ժամանակին Սիրիան եղել է Օսմանյան կայսրության տարածք եւ Սեւրի պայմանագրով անջատվել է կայսրությունից՝ հանձնվելով Ֆրանսիային, ապա հետո անկախացել: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այժմ Թուրքիան յուրահատուկ «սեր» է տածում Սիրիայի տարածքների նկատմամբ: Կոպիտ ասած, Թուրքիան իր քիթը մտցնում է սիրիական գործերի մեջ՝ պատճառաբանելով նաեւ, թե ուզում է պաշտպանել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում բնակվող թուրքմեններին:
 
Սոսե Չանդոյան 
 
Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ Հայաստան