Հիշում եմ ու ժպտում էն մեկին, ում դեռ պետք է սիրահարվեմ. Ռաֆայել Երանոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ առանց բեմական դիմակի:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են էն օրերի հետ, որպիսիք այսօր ոչ մի երեխա չի ունենում: Մանկությունս մասամբ անցել է Սովետական ժամանակշրջանում, մասամբ էլ անկախ Հայաստանի առաջին տարիներին: Հիշում եմ՝ մութ ու ցուրտ տարիներին բակի երեխաներով հավաքվում էինք, ճամբարներ ու խաղեր կազմակերպում: Էն ժամանակ իսկական ընկերություն կար, կարող էինք հավաքվել մեր սարքած փոքրիկ տնակում, ամեն մեկս տանից մի բան բերեր ու հաց, պանիր, լոլիկով մի մեծ քեֆ կազմակերպեինք, ինչը հետո դարձավ մանկության ամենավառ հիշողություններ: Հիշում եմ՝ հատկապես ամառային արձակուրդներին առավոտից մինչ ուշ գիշեր մեր բակի երեխաներով իրար հետ էինք, հետո քրտնած ու ցեղոտ գնում էինք տուն, մեր մամաները ջղայնանում էին, շատ անգամ մեզ ծեծում, բայց մեկ է, դրանք էլ դարձան մանկության լավագույն հիշողություններ:
Եկա, որովհետեւ...
Եկա, որ ասեմ ներսումս եղած ասելիքը ու կարծում եմ՝ դա ինձ մոտ ստացվում է: Ես լույս աշխարհ եկա ապրելու համար, սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, ընկերներիս: Իմ գալու համար յուրաքանչյուր օր շնորհակալ եմ Աստծուն:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական կետ էր հենց մասնագիտությունս, որի մեջ ասես մխրճվեցի ու օր օրի ավելի սիրեցի. Մինչ օրս էլ զգում եմ, որ գնալով ավելի եմ սիրում դերասանական արվեստը:
Շարունակությունը՝ այստեղ: