Հրայր Թովմասյանի համար պատիվ կլինի մասնակցել ԼՂՀ նոր Սահմանադրության մշակմանը
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող Սահմանադրության մշակման գործում մասնակցություն ունեցել է, սակայն չգիտի՝ նոր Սահմանադրության մշակման աշխատանքներին ներգրավված կլինի, թե՞ ոչ:
Այդ մասին Թովմասյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է ԼՂՀ-ում Սահմանադրության մշակման գործընթացին մասնակցի:
Միաժամանակ, Թովմասյանը նշեց, որ եթե նման առաջարկ լինի՝ մեծ սիրով կմասնակցի: «Եթե առաջարկեն մեծ սիրով կմասնակցեմ, ինձ համար պատիվ կլինի, հաճելի կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մշակման գործին»:
Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դրված նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամ էր: