Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Ախթալայում վիճակն օրհասական է. ախթալեցիները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, բայց լռում են

 Past.am-ը գրում է.

Ախթալայի Լեռնահարսատացման կոմբինատի աշխատակիցները դեկտեմբեր և հունվար ամիսների աշխատավարձերը դեռ չեն ստացել, իսկ նոյեմբերի աշխատավարձի մի մասը, որը դեռ դեկտեմբերից չէին վճարել, միայն մի քանի օր առաջ են ստացել: Ստեղծված իրավիճակը կարծես հաստ վարագույրով սքողելիս լինեն թե´ Ախթալայի ԼՀԿ ղեկավարությունը, թե´ հենց իրենք՝ ախթալեցիները, ովքեր համրորեն համակերպվում են աշխատավարձ չստանալու և աշխատանքից զրկվելու փաստի հետ:

Խնդրի հետքերով գնացել է Past.am-ի թղթակիցը՝ պարզելու՝ ի վերջո ո՞րն է աշխատավարձերի չվճարման և հարյուրավոր մարդկանց աշխատանքից ազատելու պատճառը: 

Իրավիճակի մասին մանրամասներ Ախթալայի ԼՀԿ-ն ոչ միայն չի ներկայացանում, այլև խուսափում է շփվել լրագրողների հետ: Մեր բազմաթիվ փորձերն ինչ-որ կերպով կապ հաստատել ԼՀԿ ղեկավարության հետ՝ տեղեկություն ստանալու նպատակով, այդպես էլ ապարդյուն եղան: Կոմբինատում կամ չկար որևէ մեկը, որ պատասխաներ մեր հեռախոսազանգերին, կամ էլ զանգերին պատասխանողներ, այնուամենայնիվ, գտնվում էին, ովքեր, սակայն, դժվարանում էին պատասխանել, թե, ի վերջո, ո՞վ է իրավասու մեր հարցերին հաղորդակից լինելու:

Պարզվում է՝ Ախթալայի ԼՀԿ շուրջ 20 աշխատակիցներ դեռ օգոստոս ամսին են ազատվել աշխատանքից՝ պատճառաբանությամբ, թե փակվում է կոմբինատի հանքանյութի հանքախորշերից մեկը, հետևաբար այդ հանքախորշի աշխատակիցներն այլևս անգործության են մատվում և անիմաստ է նրանց՝ որպես աշխատող, պահելը:

Մի քանի ամիս անց էլ ազատման ստացականներ էին ստացել ԼՀԿ շուրջ 70 աշխատակիցներ, որոնց ազատման պատճառը կապվել էր Համաշխարհային շուկայում պղնձի գների անկման հետ, ինչց էլ տուժում է ԼՀԿ բյուջեն, որ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն այս աշխատողների կրճատմամբ ԼՀԿ բյուջեն, պարզվում է, այդպես էլ «ուշքի չի եկել» և չի կարողացել մարել աշխատակիցների պարտքերը: Ավելին՝ դեռ փետրվարից աշխատանքից ազատված աշխատակիցների վերջնահաշվարկները և 2 ամսվա աշխատավարձերը ԼՀԿ-ն դեռևս չի մարել: Ըստ աշխատակիցների՝ դեռ պարզ էլ չէ, թե երբ կմարի:

Մեր թղթակիցը պարզել է, որ արդեն մի քանի օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ն հրաժարվել է համապատասխան տրանսպորտով ապահովել իր աշխատակիցներին: Եվ վերջիններս (3 հերթափոխի աշխատակիցներն էլ) ստիպված են լինում քաղաքի տարբեր թաղամասերից մինչև գործարան (շուրջ՝ 4-5 կմ) ոտքով քայլել: Աշխատակիցները նշեցին, որ նախկինում համապատասխան մեքենաներ կամ ավտոբուս է տրամադրվել իրենց աշխատանքի տանել-բերելու համար, ինչը հիմա այլևս չկա: «Պատկերացնում եք՝ կեսգիշերին աշխատանքի գնացող կամ աշխատանքից վերադարձող մարդկանց դժվարությունն էդ ժամին 4-5 կմ ոտքով կտրել-անցնելու համար: Մենք ասեք ջհանդամ, բա էս կանա՞յք, որ մեզ հետ հավասար տուժվում են: Բա մե՞ղք չեն էդքան ոտքով գնան-գան: Չտված փողերը քիչ էին, հմի էլ՝ էս թազա տրյուկները»,- նեղսրտեց կոմբինատի աշխատակիցներից մեկը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ միայն ԼՀԿ վարչական շենքի աշխատողների համար են համապատասխան տրանսպորտ ապահովել, ինչը վիրավորական է. «Ինչի նրանք մինիստր են: Է, մենք էլ ենք մարդ իրանց նման: Գոնե մի քիչ հարգեն էլի իրենց բանվորին»:

Past.am-ի թղթակիցը ծանոթացել է նաև քաղաքի հոգեբանական վիճակին՝ նկատելով, որ ախթալեցիները ընկճված են ու վախվորած: Չնայած առկա բազում խնդիրներին՝ ախթալեցիները չեն դժգոհում ԼՀԿ ղեկավարությանը, թե ինչո՞ւ են իրենց եղբայրներին ու ընկերներին աշխատանքից անհիմն ազատում, ինչո՞ւ չեն վճարում աշխատավարձերը: Տպավորություն է, թե այդպես էլ պետք է լիներ և մարդիկ համակերպվում են, կամ էլ՝ վախենում են ձայն հանել՝ մտածելով, թե իրենք էլ կզրկվեն աշխատանքից, որի համար, ի դեպ, շուրջ 3 ամիս է չեն վճարվել:

Ներկա դրությամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն աշխատում է մասնակի: Աշխատակիցները մեկ շաբաթ աշխատում են, մեկ շաբաթ՝ հարկադիր պարապուրդի գնում՝ վճարվելով սահմանված աշխատավարձի 2/3-ի չափով:

Քաղաքում ԼՀԿ-ին միակ «բողոքի նոտա» հղած անհատները խանութպաններն են, ովքեր առժամանակ հրաժարվել են ապառիկով ապրանք տալ քաղաքի բնակիչներին: Սակայն սա բնավ էլ չի շարժել ԼՀԿ ղեկավարության գութը: 

Ախթալայում վիճակը շարունակում է օրհասական մնալ: ԼՀԿ-ի շուրջ 100-ից ավելի աշխատակիցներ կրճատվել են, աշխատողներն էլ՝ աշխատավարձ չեն ստացել և դեռ պարզ էլ չէ, թե երբ կստանան:

Տարօրինակն այն է, որ բոլոր ախթալեցիներին հետաքրքրում է այս հարցը, սակայն որևէ մեկը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման և արժանապատիվ ապրելու իր իրավունքի մասին: Տարօրինակ է նաև այն փաստը, որ ուղիղ մեկ տարի առաջ շուրջ մեկ շաբաթ մեկ մարդու պես 13 աշխատակցի աշխատանքային իրավուքները պաշտպանելու համար գործադուլ անող ախթալեցիներն այսօր լուռ ու մունջ հետևում են դեպքերի տխուր զարգացումներին:

Լիլիթ Լալայան

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից