Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀասարակությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան և սողանքի վտանգի պատճառով փետրվարի 22-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, այս մասին հայտնում են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: