Վիրտուալ շրջայցեր` դեպի աշխարհի ամենատարբեր վայրեր. օնլայն դիտում
LifestyleԵթե մի քանի տարի առաջ երազանք կարող էր լինել տեսնել, թե ինչպես են, օրինակ, իրար միախառնվում Նիագարա ջրվեժի ու մոլեգնող քամու ձայնը, ապա այսօր կարելի է միանալ համաշխարհային սարդոստայնին, ու առցանց տեսախցիկների օգնությամբ` հետևել թե՛ Նիագարա ջրվեժին, թե՛ լոնդոնյան փողոցի անցուդարձին և թե՛ աշխարհի ամենատարբեր վայրերում տեղի ունեցող իրադարձություններին:
Ստորև Orer.am-ը առաջակում է մի ֆոտոշարք, ինչը վերը նշվածի մասին է: Բավական է` սեղմեք ակտիվ հղման վրա, և առցանց դիտումն ապահովված է:
Լեգենդար Beatles խումբը 1969թ.-ին հենց այս փողոցի տներից մեկում ձայնագրեց իր վերջին ձայնասկավառակը և այն անվանեց փոխոցի անունով` «Abbey Road»: Փողոցը գտնվում է Լոնդոնի հյուսիսային հատվածում:

Մենք այս պահին կարող ենք լսել աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկի` Նիագարայի ձայնն ու վայելել նրա գեղեցկությունը օնլայն:

Այս տեսախցիկը տեղադրված է Հյուսիսային Աֆրիկայի Կրյուգեր ազգային զբոսայգում: Տեսախցիկի միջոցով կարող ենք հետևել վայրի բնությանն ու կենդանիներին:

Տեսախցիկը տեղակայված է «Թայմ Սքվեր»-ում` Մանհեթենի կենտրոնական հատվածում, Նյու Յորք քաղաքի գլխավոր հրապարակում:

ՆԱՍԱ-ն տիեզերք է արձակել բազմաթիվ տեսախցիկներ, որոնցից մեկին այս պահին կարող ենք հետևել և մենք:

Հատուկ Հոլիվուդյան ֆիլմերի սիրահարների համար տեղադրվել է տեսախցիկ, որի միջոցով կարող ենք օնլայն տեսնել Hollywood-ի հսկայական տառերը: Դիտում ենք` :

Էստոնիայի Թալլինական կենդանաբանական այգում տեղադրված է տեսախցիկ, որը հետևում է մայր հովազին և նրա 2 ձագերին:

Անդրանիկ Ջալալյան