Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ» Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ» «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»


Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով

Քաղաքական

ՀՀ կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն կներկայկացնի Ազգային ժողով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծի վերջնական տարբերակը կձևավորվի ակտիվ քաղաքական քննարկումների միջոցով, որի ընդունման վերջնաժամկետը հունիսի մեկն է: Նրա խոսքով՝ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ, այդ իսկ պատճառով էլ քննարկումների մեծ մասը կկայանա Ազգային ժողովում: «Նախագծի ընդունմամբ ազդարարում ենք հանրային քննարկումների փուլը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Ընտրական օրենսգրքում տեղի է ունեցել երկու կարևոր նորամուծություն: Մասնավորապես, առաջարկվում է Գյումրի և Վանաձոր քաղաքաներում համայնքի ղեկավարի ընդրություններն անցկացնել անուղղակի, ինչպես Երևանում: Սա առաջին քայլն է, և կ արծում եմ, որ այս ցանկը հետագայում կընդլայնվի, ու մենք կգնանք քաղաքական ուժերի դերի մեծացմանը համայնքներում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մյուս նորամուծությունը, որը սահմանված է Սահմանադրությամբ, ԱԺ-ն պետք է ձևավորվի համամասնական ընտրությունների արդյունքում, մեծամասնականի տարբերակն այլևս չի նախատեսվում: Միաժամանակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց, որ օրենսգրքով լուրջ փոփխություններ են կատարվել ԿԸՀ կազմի ընտրության կարգում: Ըստ այդմ, ԿԸՀ-ն պետք է ձևավորվի ԱԺ-ի կողմից, ընդ որոում ապահովելով պատշաճ քաղաքական բալանսը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդը, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների 60 տոկոսը:

«Նախագծում ընդունել ենք հիմնականում վերջին երկու ընտրությունների արդյունքներով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողություններն և աառաջարկությունները»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքով սահմանված է նաև կայուն խորհրդարանական մեծամասնության մոդելը, որը կազմելու է պատգամավորների 54 տոկոսը:

Միաժամանակ նա նշեց, որ այս օրենսգրքում երկարաժամկետ նպատակներ են դրված, այս ընտրական մոդելը հնարավորություն է ընձեռում ժամանակի ընթացքում տարածքներում ձևավորել ուժեղ կուսակցական ներկայացվածություն:

Միաժամանակ օրենսգրքի նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի 101: Ազգային ժողովի մանդատների սկզբնական բաշխումը կատարվելու է՝ հիմք ընդունելով 101 թիվը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կազմվելու է 13 ընտրական տարածք՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում:

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրելու է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է լինու երկու մասից:

Նախագծում նշված է, որ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացի Երևանի, Գյումրիի և Վանաձորի ղեկավարներից, պետք է ընտրվեն ուղղակիորեն ընտրողների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է բաղկացած լինի յոթ անդամից:Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր քանակի ձայների առնվազն երեք հինգերորդի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նույն մարդը չի կարող ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում նաև նախագահ՝ ավելի քան երկու հաջորդական ժամկետն երով:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվելու է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու:

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել համապետական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Նախագծով սահմանվում է, որ քվեարկությունն անցկացվելու է միայն ՀՀ տարածքում կազմավորվածտեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:

Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից: Քվեաթերթիկների գույները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Կառավարության կող մից հաստատվելուց հետո Ընտրական օրենսգրքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՇաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ Պետրոսյան«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՏարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել