Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Իշխանության անձնուրացությունն ու հասարակության երախտամոռությունը

Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթի հռչակած սկզբունքներին համաձայն՝ պաշտոնապես հրապարակվեց  նոր ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակը։ Հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանի ելույթը բեկումնային էր լինելու հայաստանյան քաղաքական դաշտի և մտքի համար, սակայն անսպասելի էր այն  արագությունը, որով սկսեցին կյանքի կոչվել բարեփոխումները։ Այսպես, քանի որ Շարմազանով Էդուարդի թեթև ձեռքով Սերժ Սարգսյանը հռչակվեց համահայկական առաջնորդ, ուստի նոր ընտրական օրենսգրքի նախագիծն առաջինը հրապարակեց Վենետիկյան հանձնաժողովն իր կայքում անգլերեն լեզվով։

Հայաստանի քաղաքացին այս մասին իմացավ դրանից հրապարակումից հետո։ Սակայն նման մանր հարցերի վրա չէ, որ պետք է ուշադրություն դարձնենք, քանի որ արդեն ասվեց՝ Սերժ Սարգսյանը համահայկական առաջնորդ է և այդ պատճառով էլ նոր Ընտրական օրենսգիրքը հրապարկվում է նախ և առաջ աշխարհասփյուռ հայության համար և անգլերեն լեզվով, քանի որ սփյուռքահայերն ավելի լավ տիրապետում են անգլերենին։

Անշուշտ, այս քայլն ուներ չափազանց հեռուն գնացող նպատակներ, քանի որ Ընտրական օրենսգրքում առկա «խուճուճ»  կետերը բորբոքելու էին հայրենադարձության նախադեպը չունեցող ալիք, ավելին, եվրոպական երկրների քաղաքացիները, կարդալով Հայաստանի իշխանությունների կողմից առաջարկվող Ընտրական օրենսգիրքը, զանգվածային բողոքի ալիք էին սկսելու՝ իրենց երկրներում վերջինիս կրկնօրինակն ընդունելու համար կամ վատագույն դեպքում, Հայաստան ներգաղթող միլիոնավոր հայերի հետ, մշտական բնակության էին փոխադրվելու Հայաստան։

Սակայն պարզվում է, որ անգամ նման հեռանկարի պայմաններում հայաստանյան տարբեր հասարակական- քաղաքական գործիչներ, մասնագետներ և քաղաքագետներ անհարկի աղմուկ են բարձրացրել, թե այդ ինչպես եղավ, որ հայաստանյան իշխանությունը չպահեց իր տված խոստումը և Ընտրական օրենսգրքի քննարկման ու մշակման մեջ ընդգրկեց հասարակական, քաղաքացիական և քաղաքական բլոկների ներկայացուցիչներին, պատշաճ կերպով չիրազեկեց ՀՀ քաղաքացիներին նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող գործընթացներին, օրենսգրքի նախագծում ներառեց ուղղակիորեն ՀՀ Սահմանադրությանն հակասող կետեր և այլն։

Իհարկե, բոլորիս համար էլ պարզ է, որ ընդդիմադիր և քաղաքացիական կոչված այս ուժերը հերթական անգամ ուզում են սևացնել մեր իշխանության, մասնավորապես հանրապետական կուսակցության անձնուրաց  նվիրումը, քանի որ ինչպես կուսակցության առաջնորդն է համահայկական առաջնորդ, այնպես էլ Հանրապետական կուսակցությունն է համահայկական քաղաքական կուսակցություն, ավելին, հանրապետականը թերևս արդեն դուրս է եկել կուսակցության չափումներից  և մարմնավորում է հայրենիքն ամողջությամբ՝ բոլոր հայերի համար։

Բացի այս ընդիմադիր քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «չուզողաբար» չեն ցանկանում  գնահատել այն փաստը, որ հանրապետական իշխանությունները իրենց վրա են վերցրել  Ընտրական օրենսգրքի մշակման ամբողջ ծանությունը՝ հնարավորություն տալով, որպեսզի ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը զբաղվեն իրենց գործերով։ Նման վերաբերմունքի պայմաններում մեզ մնում է միայն  հորդորել և համոզել հանրապետականին և առկա վարչակարգին, որ նրանք մի կողմ դնեն իրենց անձնուրացությունը և հեռանան իշխանության ծանր բեռից, գուցե նաև Հայաստանից, որն այդպես չի գնահատում  բոլորի փոխարեն մտածելու, ընտրելու, որոշելու, իշխելու և ղեկավարելու  իրենց ջանքերը։

Ահա այսպիսի «զավեշտական ցեղասպանություն»։

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան