Համեղ ու հյութալի, ինչպես դեղձը (լուսանկարներ)
LifestyleԴեղձի գույնը համարվում է միջանկյալ գույն նարնջագույնի և վարդագույնի միջև և պատկանում է պաստելային տաք երանգների կատեգորիային: Սակայն, ի տարբերություն դասական նարնջագույնի, այն չի հակադրվում մաշկի երանգի հետ: Դեղձի գույնը` կախված հագեցվածության աստիճանից, կարող է լինել երեկոյան կամ ամենօրյա: Այդ ազնվական երանգը հանգիստ կգտնի իր տեղը նաև հարսանեկան նորաձևության մեջ: Հարսնացուները, որոնք ձանձրալի են համարում դասական սպիտակ գույնը, իսկ սառը վարդագույնով վախենում են զեֆիրով տորթի տեսք ունենալ, կարող են ընտրել դեղձի գույնը, որը նրանց համար հիանալի այլընտրանք կարող է դառնալ:
Դեղձի գույնի ավելի գունատ երանգները կարող են լինել գրեթե մարմնագույն` զգեստին հաղորդելով անսովոր հմայք ու նրբագեղություն: Նման զգեստի հետ տեղին կլինի կրել ոսկյա կամ բրոնզե զարդեր: Դեղձի գույնը կարող է հանդես գալ միայնակ ու լինել շատ ինքնուրույն, բայց նաև հիանալի ներդաշնակություն է ստեղծում գրեթե բոլոր գույների հետ: Այն կերպարը դարձնում է վառ ու գրավիչ: Դեղձագույնը ստացել է Արձագանք անվանումը, քանի որ շատ նուրբ է և հիշեցնում է ավելի շատ դեղձի համեղ պաղպաղակ, քան հենց միրգը: Գարնանային այս գույնը գեղեցիկ է նայվում ինչպես հագուստի, այնպես էլ աքսեսուարների դեպքում:
Orer.am-ը ներակայացնում է դեղձագույն ֆոտոշարք: Վայելեք գույնի շքեղությունը:































Պատրաստեց Լիանա Կարապետյանը