Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունն ու օլիգարխների՝ ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու փորձերը

Այսօր առավոտից Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ համատարած գործադուլ են հայտարարել: Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է: Որն է տոնավաճառների առեւտրականների բողոքի մտահոգությունն ու տրամաբանությունը: Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի: Սա նոր կառավարության կողմից հարկային օրենսդրության կարեւոր փոփոխություններից մեկն է, որը նպատակ ունի թեթացնել փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը: Կառավարության գնահատկանով, շրջանառության հարկի այս թեթեւացումը պետական բյուջեն կզրկի 8 մլրդ դրամ եկամուտներից: Որն է այս փոփոխությունների տրամաբանությունը: Հարկային բեռը թեթեւացնելով՝ կառավարությունը նպատակ է հետապնդում բացահայտել այն ստվերը, որ խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է պահպանել: Դրա հետեւանքով, բացի ստվերային մեծածավալ շրջանառությունից, նույն տոնավաճառները կեղծված կամ մաքսանենգորեն ներկրված բազմաթիվ ապրանքների վաճառքի վայր է դառնում: Այս երեւույթների դեմ պայքարելու հնարավորություն ունենալու համար, հարկային բեռի թեթեւացմանը զուգահեռ, կառավարությունը փոքր ու միջին ձեռնարկությունների համար փաստաթղթաշրջանառությունը դարձրել է պարտադիր: Այսինքն, առեւտրային գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն: Փաստաթղթի բացակայության դեպքում սահմանված են պատժամիջոցներ: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում: Ինչպես արդեն նշվեց, տոնավաճառային առեւտրի ստվերի թելերը տանում են դեպի խոշոր ներկրողներ: Առանց այստեղ փաստաթղթաշրջանառություն բացահայտելու, ստվերի դեմ պայքարը կդառնար պայքար հողմաղացների դեմ, այսինքն` անօգուտ եւ անիմաստ: Տարիներ շարունակ հասարակությունը դժգոհում է, որ հարկային բեռը ընկած է մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին: Ավելին, մշտապես օրվա հրամայական է համարվում պայքարը ստվերի դեմ: Այսօր, համենայն դեպս, առաջին քայլերն արվում են: Ինչի՞ց են դժգոհում առևտրականները, վախենում են, որ առավել շատ հա՞րկ կմուծեն: Այդ խնդիրը լուծված է, ընդհակառակը՝ առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի՝ բյուջեին հասցնելով շուրջ 8 մլրդ դրամի վնաս: Մի փոքր հետևենք թվերի տրամաբանությունը և կհասկանանք, որ օգտագործելով առևտրականների անտեղյակությունն ու ցանկացած արմատական փոփոխությունից և հարկային դաշտը բարելավելուց սարսափելու նրանց բնավորությունը՝ անբարեխիղճ խոշոր հարկ վճարողները ձգտում են նրանց ձեռքով կրակից շագանակ հանել: Բանն այն է, որ առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից 1 տոկոսի հասցնելով՝ կառավարությունը մանր ու միջին տնտեսվարողներին ապահովագրում է հնարավոր կորուստներից և ռիսկերից: Խոշոր հարկատուների մոտ խուճապ է, որովհետև մի կողմից կաշկանդված են վարչապետին տված խոստմամբ՝ գործել հարկային դաշտում, մյուս կողմից այլևս խուսանավելու տեղ չունեն, որովհետև առանց փաստաթղթաշրջանառության իրենց ապրանքները իրացնելու հիմնական և ամենախոշոր դաշտը շարունակում են մնալ տոնավաճառները: Եվ ահա, նրանք առևտրականների մեջ կեղծ խուճապ տարածելով՝ փորձում են ճնշում գործադրել կառավարության վրա և խուսափել հարկային դաշտ մտնելուց: Հիմա ուզում եմ հասկանալ տրամաբանությունը. մշտապես դժգոհում ենք ստվերից և մանր ու միջին բիզնեսի ծանր հարկային բեռից, սակայն ստվերի դեմ պայքարի ռեալ քայլերի և վերջիններիս բեռի թեթևացմանը զուգընթաց ակցիաներ ենք անում՝ պահանջելով ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Նշանակում է, որ կամ մանր առևտրականներին լավ էլ ձեռնատու է ստվերի առկայությունը և նրանց բողոքներն ու նվնվոցները կեղծ են, կամ էլ խոշորները մշտապես կարողանում են օգտագործել մարդկանց կիսասոված վիճակը և նրանց օգտագործել ամեն պահի, իրենց յուրաքանչյուր շահի սպասարկման համար... Անդրանիկ Բարսեղյան
Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»