«Նավակ» կոշիկները նորաձևությունից դուրս չեն գալիս (լուսանկարներ)
LifestyleԴասկան «նավակ» կոշիկները յուրաքանչյուր կնոջ պահարանում ունեն իրենց առանձնահատուկ տեղը: Դրանք մշտապես պահանջված են, մշտապես նորաձև և թրենդային: Դիզայներներն այս սեզոնին չեն սահմանափակել գունային խաղերը, ազատ փորձարկել են ամենատարբեր համադրություններն ու գունային պոլիֆոնիաները: Բացի գույնից, դիզայներները համարձակ լուծումներ են տվել նաև կրունկներին:
Այս կոշիկները բազմաֆունկցիոնալ են. էլեգանտ զգեստին հաղորդում են էլ ավելի ներդաշնակություն, ճղճղված տաբատի հետ կերպարը դարձնում են համարձակ: Շատ հայտնիներ նորաձև գաղտնիքները կիսելիս խորհուրդ են տալիս աղջիկներին զգեստապահարանում ունենալ գոնե մեկ զույգ նավակ կոշիկ: Գարնան համար սա ամենահարմար տարբերակն է. ունիվերսալ և նորաձև: Եվ այն երբեք շատ չի լինում, ապացույցը Orer.am-ի պատրաստած ֆոտոշարքն է:

































