Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Կանանց երեք տեսակ, որոնց չարժե ընկերուհի դարձնել

Style.news.am-ը գրում է.

Մի քանի կերպար կա, որոնց չարժե ոչ ընկերուհի, ոչ կյանքի ուղեկից դարձնել, որովհետեւ այդ հարաբերությունները, քայքայված նյարդերից բացի,  ձեզ ոչինչ չեն տա: 

1. Հիստերիկ կին

Չնայած վանող անվանմանը, այս տեսակի ներկայացուցիչները կարող են ծայրաստիճան գրավիչ տեսք ունենալ: Կարող են համակրելի լինել, սլացիկ, լավ կրթությամբ: Առաջնային շփման ընթացքում հիստերիկ կնոջ ռազմավարությունը գայթակղելն է: Ընդ որում, այն ուղղված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:  Տղամարդկանց գայթակղելը սեռական ենթատեքստ ունի: Իսկ կանանց հիստերիկ կինը գայթակղում է ընկերության համար. կարող է հաճոյախոսություններ անել, ասել, թե ինչ հրաշալի կլիներ ձեզ հետ ժամանակ անցկացնելը: Տեքստը կարող է տարբեր լինել եւ կախված լինել կոնկրետ իրավիճակից եւ դրանում ներգրավված մարդկանց առանձնահատկություններից: Բայց հիստերիկ կնոջ արտաբերած ցանկացած տեքստի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գայթակղիչ է հնչում:

Ինքը`հիստերիկ կինը, շատ սիրալիր է, քնքուշ եւ սքանչելի, ինչպես զեֆիրը: Հետագայում, եթե դուք գայթակղվեք, հավատաք եւ ձգտեք հիստերիկ կնոջ հետ ընկերություն անել, զեֆիրից ոչ մի հետք չի մնա: Դրան փոխարինելու է գալիս էլեկտրաշոկը: Տրամադրությունների հաճախակի փոփոխությունը` վառ ոգեւորվածից մինչեւ մահացու մռայլ, ի հայտ է գալիս այնպիսի  իրավիճակներում, որոնք բոլորովին չեն համապատասխանում կրքերի նման բռնկմանը: Իսկ գլխավորն այն է, որ այդ փոփոխությունների համար միշտ մեղավոր են նրա շուրջը գտնվողները: Իսկ նրանց համար ամենաբարդն այն է, որ հիստերիկ կինը երբեք իր արտահայտություններում ձեւի հետեւից չի ընկնում:  Հիստերիկ կինը միշտ «գոտկատեղից ներքեւ» է խփում եւ երբեք բաց չի թողնի ցավոտ կետը, եթե արդեն շոշափել է:

2. Մազոխիստ

Մազոխիստներն արտաքինից երկու տեսակի են լինում` կամ շատ գեր, փուխր, իրանի ստորին հատվածում` հետույքին եւ ազդրերին ճարպի առկայությամբ, կամ էլ` նիհար եւ մարզված: Չնայած նիհարությանը, նրանք փխրունության տպավորություն չեն թողնում:  Հոգեբանական տեսանկյունից այս տեսակը շատ բարդ է, որովհետեւ կազմված է երկու բաղադրիչից` սադիստից եւ մազոխիստից:  Մազոխիստի գոյության բնական միջավայրը տառապանքներն են, բայց եթե արտաքին «բնական» տառապանքներ չկան, մազոխիստը շատ արագ սադիստ է դառնում եւ սկսում է շրջապատին հոգնեցնել, մինչեւ որ պատասխանեն` մազոխիստին տառապանքի անհրաժեշտ բաժին տան: Նույնիսկ ընտանեկան զույգերում, որտեղ ամուսիններից մեկն արտաքինից վառ դրսեւորված սադիստ է, իսկ մյուսը` վառ դրսեւորված մազոխիստ, այսինքն յուրաքանչյուրն իր համար մեկ կերպար է ընտրում, ամեն ինչ այդքան պարզ չէ. նրանք միեւնույն է, չեն կարողանում մնալ մեկ բեւեռում  «տանջել կամ տառապել»: Սադիստ ամուսինը մազոխիստ կնոջը ծեծելուց հետո ամաչում է եւ զղջում, սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ներողություն է խնդրում եւ ընկնում է ոտքերը, այսինքն վերածվում է մազոխիստի: Իսկ կինը որոշ ժամանակով սադիստ է դառնում. նա չի ներում, ստիպում է տառապել, իրեն ստորացված զգալ, երբեմն ինքն է ստորացումներ հորինում, որոնք կարող են շատ հնարամիտ լինել: Որոշ ժամանակից դերերը դարձյալ փոխվում են: Անհնար է ընկերություն անել մազոխիստի հետ, եթե ձեզ մոտ բացակայում են սադո-մազոխիստական հակումները: Նախ նա կսկսի տառապել: Դուք, որպես լավ ընկեր, կփորձեք նրան դուրս քաշել տառապանքներից: Օգնություն կառաջարկեք, մեկ այլ տարբերակ, լուծում, այլընտրանքային հայացք:  Ձեր բոլոր առաջարկներին մազոխիստը կպատասխանի «այո, բայց»:  «Այո, շնորհակալ եմ, որ ինձ ուրիշ աշխատանք ես առաջարկում, բայց ինձ հազիվ թե ընդունեն, որովհետեւ բոլորին ծանոթով են ընդունում»: «Այո, լավ է, որ սոցիալական կենտրոններում անվճար հոգեբանական աջակցություն կա կամ վստահության հեռախոս, բայց անվճար հավանաբար միայն վատ հոգեբաններն են աշխատում, այսինքն ինձ չեն օգնի, իսկ վճարովիի համար փող չունեմ»: Որոշ ժամանակից դուք այնպիսի զգացողություն կունենաք, ասես Սահարայի անապատը ջրել են 5 լիտրանոց դույլով: Ընդ որում, այդ դույլերը Կիեւից եք ոտքով բերել: Որովհետեւ ոչ մի բան այն ամենից, ինչ կառաջարկեք մազոխիստին, նրան հարմար չէ։

Զուգահեռաբար մազոխիստը ձեզ կվիրավորի նրա համար, որ առաջարկում եք ոչ այն եւ ոչ այնպես: Եվ անընդհատ կարտահայտի այդ վիրավորանքը: Նախ կփորձեք արդարանալ եւ բացատրել, որ ոչ մի «նման բան» չէիք մտածում եւ չէիք ուզում: Բայց շատ արագ ձեզ դարձյալ կզգաք «Սահարան ջրելիս»: Կողքիդ ուրիշի տառապանքներն ինքնին հոգնեցնում են, իսկ եթե ձեզ փորձում են նաեւ մեղադրել դրանց համար, դա կրկնակի է հոգնեցնում:

3. «Խելքը գլխին» կամ «կշռադատող» կին

Տղամարդիկ երբեմն իրենք են հարաբերությունների այնպիսի պայմաններ ստեղծում, երբ նրանց հետ կարելի է միայն հաշվենկատ վհուկ լինել: Կամ էլ այնքան ցավոտ են խոցում կնոջը, որ այդ «վերքերից» հետո նա որոշում է փակվել եւ սպառող դառնալ:  Իհարկե, այդ ամենը ընտրության հարցեր են. կարելի է այլ տղամարդ փնտրել կամ մոռանալ ցավոտ փորձառությունը: Կարելի է նաեւ ընտրել սպառող եւ վհուկ դառնալու ուղին: Բայց նման ընտրության դեպքում կարելի է գոնե հասկանալ, թե այն ինչով է պայմանավորված: Երբ կինը սկսում է այլ կնոջից օգուտ փնտրել… «Իմ փոխարեն վճարիր, քսակս մոտացել եմ (ես շատ խոշոր թղթադրամ ունեմ, չեն մանրի), հետո քեզ կտամ»:

«Հետոն» երբեք չի գալիս կամ էլ գալիս է շատ երկարատեւ հիշեցումներից հետո: «Վայ, իմ տան կողմն ես գնում, ինձ էլ տար» — սկզբում տանելը դժվար չէ, դուք իրոք էլ այդ կողմ եք գնում: Բայց շուտով նկատում եք, որ իրենք ձեզ երբեք չեն առաջարկում տանել, խնդրողի մեքենան միշտ նրա ավտոտնակում է, իսկ նա նախընտրում է ձեր մեքենայով տեղ գնալ: «Երեխադ իմի հետ պարի է գնում, նրան էլ տար, խնդրում եմ, միեւնույն, այդ կողմ ես գնում». եւ դարձյալ դուք ուրիշի երեխայի համար հավերժական վարորդ եք դառնում, բայց ոչ ոք չի շտապում թեկուզ տուն բերել ձեր երեխային: Այդ ամենը շատ արագ այնպիսի զգացողություն է առաջացնում, թե ձեզ օգտագործել են: Հավասար հարաբերություններում միշտ առկա է փոխանակում. դու ինչ-որ բան տալիս ես եւ ստանում ես: Հավասար փոխանակություն փնտրեք:  

 

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»