Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կանանց երեք տեսակ, որոնց չարժե ընկերուհի դարձնել

Style.news.am-ը գրում է.

Մի քանի կերպար կա, որոնց չարժե ոչ ընկերուհի, ոչ կյանքի ուղեկից դարձնել, որովհետեւ այդ հարաբերությունները, քայքայված նյարդերից բացի,  ձեզ ոչինչ չեն տա: 

1. Հիստերիկ կին

Չնայած վանող անվանմանը, այս տեսակի ներկայացուցիչները կարող են ծայրաստիճան գրավիչ տեսք ունենալ: Կարող են համակրելի լինել, սլացիկ, լավ կրթությամբ: Առաջնային շփման ընթացքում հիստերիկ կնոջ ռազմավարությունը գայթակղելն է: Ընդ որում, այն ուղղված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:  Տղամարդկանց գայթակղելը սեռական ենթատեքստ ունի: Իսկ կանանց հիստերիկ կինը գայթակղում է ընկերության համար. կարող է հաճոյախոսություններ անել, ասել, թե ինչ հրաշալի կլիներ ձեզ հետ ժամանակ անցկացնելը: Տեքստը կարող է տարբեր լինել եւ կախված լինել կոնկրետ իրավիճակից եւ դրանում ներգրավված մարդկանց առանձնահատկություններից: Բայց հիստերիկ կնոջ արտաբերած ցանկացած տեքստի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գայթակղիչ է հնչում:

Ինքը`հիստերիկ կինը, շատ սիրալիր է, քնքուշ եւ սքանչելի, ինչպես զեֆիրը: Հետագայում, եթե դուք գայթակղվեք, հավատաք եւ ձգտեք հիստերիկ կնոջ հետ ընկերություն անել, զեֆիրից ոչ մի հետք չի մնա: Դրան փոխարինելու է գալիս էլեկտրաշոկը: Տրամադրությունների հաճախակի փոփոխությունը` վառ ոգեւորվածից մինչեւ մահացու մռայլ, ի հայտ է գալիս այնպիսի  իրավիճակներում, որոնք բոլորովին չեն համապատասխանում կրքերի նման բռնկմանը: Իսկ գլխավորն այն է, որ այդ փոփոխությունների համար միշտ մեղավոր են նրա շուրջը գտնվողները: Իսկ նրանց համար ամենաբարդն այն է, որ հիստերիկ կինը երբեք իր արտահայտություններում ձեւի հետեւից չի ընկնում:  Հիստերիկ կինը միշտ «գոտկատեղից ներքեւ» է խփում եւ երբեք բաց չի թողնի ցավոտ կետը, եթե արդեն շոշափել է:

2. Մազոխիստ

Մազոխիստներն արտաքինից երկու տեսակի են լինում` կամ շատ գեր, փուխր, իրանի ստորին հատվածում` հետույքին եւ ազդրերին ճարպի առկայությամբ, կամ էլ` նիհար եւ մարզված: Չնայած նիհարությանը, նրանք փխրունության տպավորություն չեն թողնում:  Հոգեբանական տեսանկյունից այս տեսակը շատ բարդ է, որովհետեւ կազմված է երկու բաղադրիչից` սադիստից եւ մազոխիստից:  Մազոխիստի գոյության բնական միջավայրը տառապանքներն են, բայց եթե արտաքին «բնական» տառապանքներ չկան, մազոխիստը շատ արագ սադիստ է դառնում եւ սկսում է շրջապատին հոգնեցնել, մինչեւ որ պատասխանեն` մազոխիստին տառապանքի անհրաժեշտ բաժին տան: Նույնիսկ ընտանեկան զույգերում, որտեղ ամուսիններից մեկն արտաքինից վառ դրսեւորված սադիստ է, իսկ մյուսը` վառ դրսեւորված մազոխիստ, այսինքն յուրաքանչյուրն իր համար մեկ կերպար է ընտրում, ամեն ինչ այդքան պարզ չէ. նրանք միեւնույն է, չեն կարողանում մնալ մեկ բեւեռում  «տանջել կամ տառապել»: Սադիստ ամուսինը մազոխիստ կնոջը ծեծելուց հետո ամաչում է եւ զղջում, սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ներողություն է խնդրում եւ ընկնում է ոտքերը, այսինքն վերածվում է մազոխիստի: Իսկ կինը որոշ ժամանակով սադիստ է դառնում. նա չի ներում, ստիպում է տառապել, իրեն ստորացված զգալ, երբեմն ինքն է ստորացումներ հորինում, որոնք կարող են շատ հնարամիտ լինել: Որոշ ժամանակից դերերը դարձյալ փոխվում են: Անհնար է ընկերություն անել մազոխիստի հետ, եթե ձեզ մոտ բացակայում են սադո-մազոխիստական հակումները: Նախ նա կսկսի տառապել: Դուք, որպես լավ ընկեր, կփորձեք նրան դուրս քաշել տառապանքներից: Օգնություն կառաջարկեք, մեկ այլ տարբերակ, լուծում, այլընտրանքային հայացք:  Ձեր բոլոր առաջարկներին մազոխիստը կպատասխանի «այո, բայց»:  «Այո, շնորհակալ եմ, որ ինձ ուրիշ աշխատանք ես առաջարկում, բայց ինձ հազիվ թե ընդունեն, որովհետեւ բոլորին ծանոթով են ընդունում»: «Այո, լավ է, որ սոցիալական կենտրոններում անվճար հոգեբանական աջակցություն կա կամ վստահության հեռախոս, բայց անվճար հավանաբար միայն վատ հոգեբաններն են աշխատում, այսինքն ինձ չեն օգնի, իսկ վճարովիի համար փող չունեմ»: Որոշ ժամանակից դուք այնպիսի զգացողություն կունենաք, ասես Սահարայի անապատը ջրել են 5 լիտրանոց դույլով: Ընդ որում, այդ դույլերը Կիեւից եք ոտքով բերել: Որովհետեւ ոչ մի բան այն ամենից, ինչ կառաջարկեք մազոխիստին, նրան հարմար չէ։

Զուգահեռաբար մազոխիստը ձեզ կվիրավորի նրա համար, որ առաջարկում եք ոչ այն եւ ոչ այնպես: Եվ անընդհատ կարտահայտի այդ վիրավորանքը: Նախ կփորձեք արդարանալ եւ բացատրել, որ ոչ մի «նման բան» չէիք մտածում եւ չէիք ուզում: Բայց շատ արագ ձեզ դարձյալ կզգաք «Սահարան ջրելիս»: Կողքիդ ուրիշի տառապանքներն ինքնին հոգնեցնում են, իսկ եթե ձեզ փորձում են նաեւ մեղադրել դրանց համար, դա կրկնակի է հոգնեցնում:

3. «Խելքը գլխին» կամ «կշռադատող» կին

Տղամարդիկ երբեմն իրենք են հարաբերությունների այնպիսի պայմաններ ստեղծում, երբ նրանց հետ կարելի է միայն հաշվենկատ վհուկ լինել: Կամ էլ այնքան ցավոտ են խոցում կնոջը, որ այդ «վերքերից» հետո նա որոշում է փակվել եւ սպառող դառնալ:  Իհարկե, այդ ամենը ընտրության հարցեր են. կարելի է այլ տղամարդ փնտրել կամ մոռանալ ցավոտ փորձառությունը: Կարելի է նաեւ ընտրել սպառող եւ վհուկ դառնալու ուղին: Բայց նման ընտրության դեպքում կարելի է գոնե հասկանալ, թե այն ինչով է պայմանավորված: Երբ կինը սկսում է այլ կնոջից օգուտ փնտրել… «Իմ փոխարեն վճարիր, քսակս մոտացել եմ (ես շատ խոշոր թղթադրամ ունեմ, չեն մանրի), հետո քեզ կտամ»:

«Հետոն» երբեք չի գալիս կամ էլ գալիս է շատ երկարատեւ հիշեցումներից հետո: «Վայ, իմ տան կողմն ես գնում, ինձ էլ տար» — սկզբում տանելը դժվար չէ, դուք իրոք էլ այդ կողմ եք գնում: Բայց շուտով նկատում եք, որ իրենք ձեզ երբեք չեն առաջարկում տանել, խնդրողի մեքենան միշտ նրա ավտոտնակում է, իսկ նա նախընտրում է ձեր մեքենայով տեղ գնալ: «Երեխադ իմի հետ պարի է գնում, նրան էլ տար, խնդրում եմ, միեւնույն, այդ կողմ ես գնում». եւ դարձյալ դուք ուրիշի երեխայի համար հավերժական վարորդ եք դառնում, բայց ոչ ոք չի շտապում թեկուզ տուն բերել ձեր երեխային: Այդ ամենը շատ արագ այնպիսի զգացողություն է առաջացնում, թե ձեզ օգտագործել են: Հավասար հարաբերություններում միշտ առկա է փոխանակում. դու ինչ-որ բան տալիս ես եւ ստանում ես: Հավասար փոխանակություն փնտրեք:  

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026