Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


ՏՄՊՊՀ նախագահը բացատրեց Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերության պատճառները

Տնտեսություն

Հայաստանում բենզինի շուկան մշտապես գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: 

«Մեր հանձնաժողովը պարբերաբար գնագոյացման հաշվարկներ է իրականացնում, որպեսզի տեսնենք, թե խոշոր ընկերությունները, որոնք ներկրումներ են իրականացնում, գերիշխող դիրք են զբաղեցնում, արդյո՞ք գների չհիմնավորված բարձրացումներ թույլ են տալիս, թե՞ ոչ»,- նշեց նա:

Շաբոյանը հավելեց, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2014թ. տարեսկզբից, երբ ամբողջ աշխարհում սկսվել է գների նվազումը, մինչև 2015թ. տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են: 

«480 դրամից նվազել են՝ հասնելով 380 դրամի: Խոսքը «ռեգյուլար» տեսակի բենզինի մասին է: Բենզինը այն կարևոր ապրանքների թվին է դասվում, որ մենք վաճառում ենք դրամով, բայց ներկրում ենք արտարժույթով: Հետևաբար, հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա: Եվ մենք գիտենք, որ այս երկու տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով:

Սա նշանակում է, որ դա իր ազդեցությունը պետք է թողնի բենզինի վաճառքի գների վրա: Հիմա, եթե մենք հանենք հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը ու թողնենք միայն դոլարային արտահայտությամբ վաճառքի գները, ապա այս երկու տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները նվազել են 32 տոկոսով: Հիմա մենք վաճառքի գները համեմատում ենք նաև տնտեսվարողների, ներկրող ընկերությունների ձեռքբերման գների հետ: Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գների նվազումը մեծապես համահունչ է ձեռքբերման գների նվազմանը:

Այսինքն, մենք այս տեսանկյունից ներկրող ընկերությունների վարքագծում չահաշահման երևույթներ չենք տեսնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ձեռքբերման և վաճառքի գների միջև գտնվող մարժան գտնվում է ընկերությունների ողջամիտ շահութաբերության շրջանակներում: Մեր հիմնական խնդիրն է, որ երկրի ներսում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ  թույլ չտանք: Այս տեսանկյունից բենզինի ներկրման մուտքը խոչընդոտելու, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»,- մանրամասնեց Շաբոյանը:

Նա հավելեց, որ Հայաստան բենզին ներկրվում է երեք ընկերություններից, որոնք են ռուսական «Ռոսնեֆթ» և «Լուկոյլ» ընկերություններից և մեկ բուլղարական ընկերությունից: Սա ցույց է տալիս, որ այս առումով էլ խոչընդոտներ չկան և ներկրումներ են իրականացվում տարբեր ընկերություններից:

Նա անդրադարձավ նաև պատգամավորի հարցադրմանը՝ ինչո՞ւ է հարևան Վրաստանում բենզինի վաճառքի գինն ավելի էժան, քան Հայաստանում: 

«Այդ հարցը մեզ էլ է մտահոգում, մենք ուսումնասիրություն ենք իրականացրել: Կապ ենք հաստատել մեր վրացի գործընկերների հետ, փորձել ենք տեղեկություններ ստանալ Վրաստանում գնագոյացման հարցերի հետ կապված: Մենք պարզել ենք, որ երեք հիմնական գործոններ կան, որոնցով պայմանավորված են այս տարբերությունները: Նախկինում Վրաստանում բենզինի գները մշտապես ավելի բարձր են եղել, քան Հայաստանում:

Առաջին հիմնական գործոնը տրանսպորտ ի մեծ սակագներն են: Մենք ուսումնասիրել ենք Փոթի նավահանգստից մինչև Այրում կայարան բենզինի տեղափոխման ծախսերը, որը տեղափոխվում է վրացական երկաթուղով: Ես չեմ կարող ասել, որքանով են հիմնավորված տրանսպորտային սակագները, բայց դրանք բավականին բարձր են: Այն վրացական երկաթուղին գանձում է բենզինը Փոթիից Այրում կայարան տեղափոխելու համար: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում բենզինի ներմուծումը հարկվում է և ավելացված արժեքի հարկով, և ակցիզային հարկով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի ս, որ մեկ տոննա բենզին ներկրելու համար հարկային բեռը մեզ մոտ շատ ավելի մեծ է, քան Վրաստանում: Երրորդ գործոնը ձեռաքբերման գներն են:

Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ Վրաստանը Հայաստանի նման նույն մատակարարներից է բենզին ներկրում՝ միայն մի տարբերությամբ, որ վերջին ժամանակներում ներմուծումներ է իրականացնում Ադրբեջանից և Թուրքմենստանից: Մեր վրացի գործընկերները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզինը ներկրվում է համեմատաբար ցածր գներով»,- մանրամասնեց Արտակ Շաբոյանը:

Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»