Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՏՄՊՊՀ նախագահը բացատրեց Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերության պատճառները

Economics

Հայաստանում բենզինի շուկան մշտապես գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: 

«Մեր հանձնաժողովը պարբերաբար գնագոյացման հաշվարկներ է իրականացնում, որպեսզի տեսնենք, թե խոշոր ընկերությունները, որոնք ներկրումներ են իրականացնում, գերիշխող դիրք են զբաղեցնում, արդյո՞ք գների չհիմնավորված բարձրացումներ թույլ են տալիս, թե՞ ոչ»,- նշեց նա:

Շաբոյանը հավելեց, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2014թ. տարեսկզբից, երբ ամբողջ աշխարհում սկսվել է գների նվազումը, մինչև 2015թ. տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են: 

«480 դրամից նվազել են՝ հասնելով 380 դրամի: Խոսքը «ռեգյուլար» տեսակի բենզինի մասին է: Բենզինը այն կարևոր ապրանքների թվին է դասվում, որ մենք վաճառում ենք դրամով, բայց ներկրում ենք արտարժույթով: Հետևաբար, հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա: Եվ մենք գիտենք, որ այս երկու տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով:

Սա նշանակում է, որ դա իր ազդեցությունը պետք է թողնի բենզինի վաճառքի գների վրա: Հիմա, եթե մենք հանենք հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը ու թողնենք միայն դոլարային արտահայտությամբ վաճառքի գները, ապա այս երկու տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները նվազել են 32 տոկոսով: Հիմա մենք վաճառքի գները համեմատում ենք նաև տնտեսվարողների, ներկրող ընկերությունների ձեռքբերման գների հետ: Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գների նվազումը մեծապես համահունչ է ձեռքբերման գների նվազմանը:

Այսինքն, մենք այս տեսանկյունից ներկրող ընկերությունների վարքագծում չահաշահման երևույթներ չենք տեսնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ձեռքբերման և վաճառքի գների միջև գտնվող մարժան գտնվում է ընկերությունների ողջամիտ շահութաբերության շրջանակներում: Մեր հիմնական խնդիրն է, որ երկրի ներսում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ  թույլ չտանք: Այս տեսանկյունից բենզինի ներկրման մուտքը խոչընդոտելու, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»,- մանրամասնեց Շաբոյանը:

Նա հավելեց, որ Հայաստան բենզին ներկրվում է երեք ընկերություններից, որոնք են ռուսական «Ռոսնեֆթ» և «Լուկոյլ» ընկերություններից և մեկ բուլղարական ընկերությունից: Սա ցույց է տալիս, որ այս առումով էլ խոչընդոտներ չկան և ներկրումներ են իրականացվում տարբեր ընկերություններից:

Նա անդրադարձավ նաև պատգամավորի հարցադրմանը՝ ինչո՞ւ է հարևան Վրաստանում բենզինի վաճառքի գինն ավելի էժան, քան Հայաստանում: 

«Այդ հարցը մեզ էլ է մտահոգում, մենք ուսումնասիրություն ենք իրականացրել: Կապ ենք հաստատել մեր վրացի գործընկերների հետ, փորձել ենք տեղեկություններ ստանալ Վրաստանում գնագոյացման հարցերի հետ կապված: Մենք պարզել ենք, որ երեք հիմնական գործոններ կան, որոնցով պայմանավորված են այս տարբերությունները: Նախկինում Վրաստանում բենզինի գները մշտապես ավելի բարձր են եղել, քան Հայաստանում:

Առաջին հիմնական գործոնը տրանսպորտ ի մեծ սակագներն են: Մենք ուսումնասիրել ենք Փոթի նավահանգստից մինչև Այրում կայարան բենզինի տեղափոխման ծախսերը, որը տեղափոխվում է վրացական երկաթուղով: Ես չեմ կարող ասել, որքանով են հիմնավորված տրանսպորտային սակագները, բայց դրանք բավականին բարձր են: Այն վրացական երկաթուղին գանձում է բենզինը Փոթիից Այրում կայարան տեղափոխելու համար: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում բենզինի ներմուծումը հարկվում է և ավելացված արժեքի հարկով, և ակցիզային հարկով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի ս, որ մեկ տոննա բենզին ներկրելու համար հարկային բեռը մեզ մոտ շատ ավելի մեծ է, քան Վրաստանում: Երրորդ գործոնը ձեռաքբերման գներն են:

Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ Վրաստանը Հայաստանի նման նույն մատակարարներից է բենզին ներկրում՝ միայն մի տարբերությամբ, որ վերջին ժամանակներում ներմուծումներ է իրականացնում Ադրբեջանից և Թուրքմենստանից: Մեր վրացի գործընկերները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզինը ներկրվում է համեմատաբար ցածր գներով»,- մանրամասնեց Արտակ Շաբոյանը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine