Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Արցախի և եվրոպական քաղաքների միջև այս տարի նոր համագործակցություն կգրանցվի

Եվրոպայի հայկական համայնքներում Հայոց ցեղասպանության հարցի հետապնդման գործում այս տարի լինելու է ոչ միայն ճանաչման, դատապարտման պահանջ, այլև բարձրաձայնվելու է հատուցուման հարցը:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նա ներկայացրեց ընթացիկ տարում նախատեսված ծրագրերը:

-Պարոն Դեմիրճյան, ինչով է առանձնանալու 2016 թվականին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:

-Դեռևս 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ նախանշված էր, որ մեր քաղաքականության մեջ շեշտադրվելու է հատուցման հարցը: Այսինքն` Հայոց ցեղասպանության հարցի հետապնդման գործում լինելու է ոչ միայն ճանաչում, դատապարտում, այլև բարձարաձայնվելու է հատուցուման հարցը: Աշխատանք է տարվելու հենց այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ 2016 թավականին մեր աշխատանքներն այդ ճանապարհով են առաջ գնալու: Հատուցման հարցը բարձրաձայնելու ենք, թե եվրոպական կառույցներում, թե հասարակության լայն շրջանում:

-Ներկա փուլում, ի՞նչ նոր բանաձևեր կամ նախաձեռնություններ կան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

-Նախ ասեմ, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը համակարգում է Եվրոպայի տարածքում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը: Եթե որևէ մի հանձնախումբ նախաձեռնում է բանաձևի ընդունում, ապա մենք համատեղ աշխատում ենք: Այսօր մենք 17 եվրոպական երկրներում ունենք հանձնախմբեր: Հասկանալի է, որ ընդհանուր աշխատանքի համակարգումը միասնաբար է արվում: Ինչ վերաբերում է նոր նախագծերին, ապա կարող եմ ասել, որ աշխատանքներ տարվում են, սակայն առայժմ չենք բացահայտում, հասկանալի պատճառներով: Բայց կարող եմ ասել, որ մենք հետևում ենք Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գ ործընթացին, որը սկսվել է նախորդ տարի ապրիլից: Հույս ունենք, որ խորհրդարանն այս անգամ կգնա մինչև վերջ:

-Իսկ դուք աշխատո՞ւմ եք Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հետ, նրանց շրջանում ի՞նչ տրամադրություններ են իշխում:

- Հայոց ցեղասպանության իրողությունը, փաստը մերժող չկա: Այդ մասին խոսել են տարբեր խմբակցությունների ղեկավարներ: Այդ միտումը երևում էր, դեռ նախորդ տարվա քննարկումների ժամանակ, պարզապես այժմեականության հարց է: Այսօր օրակարգային է փախստականների հարցը: Թուրքիայի ենթադրյալ կարևորությունը կա, և Գերմանիան փորձում է սիրաշահել Թուրքիային, որպեսզի դեպի Եվրոպա փախստականների մուտքն ինչ-որ չափով կասեցվի: Այս համատեքստում Հայոց ցեղասանության հարցը փոքր-ինչ հետ է մղվել, բայց քննարկումները շարունակվում են: Ի դեպ, վերջերս Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել էր Գերմանիա, և Հայոց ցեղասպանության հարցն արծարծվել էր:

-Պարոն Դեմիրճյան, ի՞նչ նախաձեռնություններ ունեք Արցախի հետ կապված: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներ ճանաչում են Արցախի անկախությունը: Ի՞նչ զարգացումների սպասել Եվրոպայում:

-Եվրոպայի առումով պետք է նշել, որ նույնպես զարգացումներ կան: Ինչպես գիտենք, Բասկերի երկիրը ճանաչեց Արցախի անկախությունը: Եվրոպական քաղաքների մակարդակով Արցախի հետ նոր համագործակցություններ են գրանցվում: Կապեր են հաստատվում նաև Ստեփնակերտի համալսարանի և եվրոպական համալսարանների միջև: Դրանից բացի, տարբեր պատվիրակություններ, մեզ հետ համագործակցելով, այցելում են Արցախ: Ընթացիկ տարում այդ աշխատանքը շարունակվելու է և կարող ենք ասել, որ 2016-ին հաջողություններ կարձանագրենք Արցախի և եվրոպական երկրների քաղաքների նոր միության մասին: Ի դեպ այս օրերին Արցախում էր Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությունը:

Աննա Գզիրյան

 

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն