Սասուն Միքայելյանը ԵԿՄ որոշումից տեղյակ չէ
ՀարցազրույցOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԵԿՄ-ն որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել ոչ թե Սասուն Միքայելյանին, այլ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին:
Orer.am-ը փորձեց ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Սասուն Միքայելյանից ճշտել, թե արդյոք ինքը տեղյա՞կ է, որ իր մարտական ընկերները նման որոշում են կայացրել.
- Ես տեղյակ չեմ դրանից:
- Չգիտե՞ք, թե Ձեր մարտական ընկերներն ում թեկնածությունն են պաշտպանելու:
- Ես տեղյակ չեմ ԵԿՄ-ի որոշումից ու չեմ կարող այդ հարցին պատասխանել:
- Փաստորեն, Ձեզ չեն պաշտպանելու:
- Կպաշտպանեն, ո՞նց չեն պաշտպանի:
- Պարոն Միքայելյան, փաստորեն ԵԿՄ-ից դուրս եք եկել, բայց շարունակո՞ւմ եք ընկերություն անել Ձեր մարտական ընկերների հետ, այն դեպքում, երբ իրենք Ձեր թեկնածությունը չեն պաշտպանելու:
- Մարտական ընկերները չեն փոխվում:
Ա. Գրիգորյան