Կաշվե կիսաշրջազգեստը` սեզոնի թրենդներից (լուսանկարներ)
LifestyleԿաշվե կիսաշրջազգեստները ընթացիկ աշուն-ձմեռ սեզոնի թոփ թրենդն են: Նորաձև են կիսաշրջազգեստի բոլոր երկարությունները (մաքսի, միդի և մինի) և կաշվի բոլոր տեսակներն ու գույները` բնական սևից մինչև արհեստական ոսկեգույն: Ընդ որում՝ կաշին, համդրվելով համապատասխան բլուզի հետ, թույլատրելի է կրել նաև պաշտոնական հանդիպումներին և գրասենյակում:
Սեզոնի հիթը շղթաներով կիսաշրջազգեստն է, որի ներշնչանքը եղել է բայքերական բաճկոնը: Դրանք նախընտրելի է հագնել թույլ գործվածքով սվիտերների կամ զանգվածեղ երկարավիզ բլուզի հետ: Ընդ որում՝ վանդակավոր կամ միաերանգ, ճերմակ վերնաշապիկները նույպես տեղին կլինեն:
Հագուստին փայլ հաղորդելու ամենաարդյունավետ տարբերակներից է կոմպլեկտում կաշվե մեկ տարրի առկայությունը։ Դա կարող է լինել կաշվե նեղ տաբատ, բաճկոն, ժակետ, կիսաշրջազգեստ կամ շրջազգեստ։ Այդ մեկ տարրը կարող է ցրել ձանձրույթը: Բայց կաշվե կիսաշրջազգեստը լավագույն տարբերակն է շլացնող տեսք ունենալու համար: Իսկ թե այս սեզոնին ինչպես համադրել կաշվե կիսաշրջազգեստը, կարող եք դիտել, ֆոտոշարքում, որ պատրաստել է Orer.am–ը:





























Պատրաստեց Լիանա Կարապետյանը