Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Անտեսանելի թանաքը հնարավոր է մաքրել. Դ. Հարությունյանի պատասխանը Ն. Փաշինյանին

ԱԺ-ում անց է կացվում հանդիպում օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների միջեւ, որի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մատերը թանաքոտելու վերաբերյալ հարցին, նախ՝ խոսելով ցուցակների հրապարակման մասին, ապա՝ պատասխանելով մատները թանաքոտելու հարցին, նշեց. «Ցուցակի էջերը պատճենահանելուն վերաբերվում եմ բացասական: Ես համարում եմ, որ պաշտոնական ցուցակը չի կարելի հրապարակել, ինչ վերաբերում է ցուցակը քաղվածք անելուն, լավ, թող մեկ տոկոսն էլ սխալ լինի, բայց ինչ վերաբերում է ցուցակը քաղվածք անելուն, որը ավելի կարճ ժամանակ է պահանջում, ապա ասեմ, որ ինքս ստուգել եմ ու այդ երկու ժամը ծայրահեղ մի բան է: Ինչ վերաբերում է մատները թանաքոտելուն, ապա ասեմ, որ դա՝ որպես երեւույթ, կիրառվել է այն երկրներում, որտեղ չկան անձը հաստատող միասնական փաստաթղթեր, մեկն ունի անձնագիր, մյուսը՝ եկեղեցու վկայական եւ այլն: Երբ գոյություն ունի միասնական բազա, կարծում եմ՝ կարող ենք խուսափել մատները թանաքոտելուց: Մատների թանաքոտումն ինքնին լուծում չէ եւ իր մեջ պարունակում է թերություններ: Երբ անցած անգամ քննարկում էինք այն հարցը, թե ինչպես խուսափենք կրկնակի քվեարկությունից, ասում էինք, որ պետք է մտցնենք կնիքի գաղափարը անձնագրերի վերջին էջում, սակայն արդյո՞ք նվազեց գործընթացի նկատմամբ անվստահությունը, իհարկե, ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ պարզվեց՝ կան մեխանիզմներ, որ այդ կնիքը, որ գնվել է շատ հայտնի կազմակերպությունից, հնարավոր է հանել:

Կարճ անդրադառնամ մատների թանաքոտմանը, չեմ խոսում քաղաքակիրթ լինել-չլինելու մասին, բայց կա երկու եղանակ: Մատները թանաքոտվում են տեսնելի ու ոչ տեսանելի թանաքով: Երբ մատները թանաքոտվում են տեսանելի թանաքով, ապա ասեմ, որ կա ընտրողների մի հատված, որն ասում է՝ իմ մատը չթանաքոտեք, անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ՝ դա նորմալ երեւույթ չէ: Եթե տարբեր երկրների փորձն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ շատ երկրներում դա բերել է բացասական հետեւանքների: Ինչ վերաբերում է անտեսանելի թանաքին, ապա ասեմ, որ վերջին տարիներին աշխարհում անտեսանելի թանաք ավելի շատ են օգտագործում, քան տեսանելին: Սակայն, ցավոք սրտի, անտեսանելի թանաքը եւս կարող է առաջացնել խնդիրներ: Մեր հարեւան երկրում այն կիրառվել է: Ասեմ այն խնդիրները, որոնք առկա են այստեղ: Անտեսանելի թանաքն արվում է, որ հանձնաժողովի անդամը եւ վստահված անձը կարողանա հասկանալ՝ տեղամասում տվյալ անձը քվեարկե՞լ է, թե՞ ոչ: Նկատենք, որ վերահսկողը հանձնաժողովի անդամ է եւ եթե ինքը չի կարողանում վերահսկել, որ անձը ցուցակում չկա, ապա մատը թանաքոտելը վերահսկելը եւս դժվար կարողանա պատշաճ վերահսկել: Անտեսանելի թանաքը վերահսկվում է ուլտրամանուշակագույն լույսով, իսկ դա նշանակում է՝ հանձնաժողովները պետք է ունենան լապտեր: Ուլտրամանուշակագույն լամպը, սակայն, ունի թույլ հզորություն եւ մեկ երկու մետրից հնարավոր չէ նկատել՝ այն միացվա՞ծ է, թե՞ ոչ: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամն արհեստականորեն է գործընթացն իրականացնել՝ առանց միացնելու լապտերը: Երկրորդ խնդիրն այն է, որ այդ լամպն ունի նույն տեսքը, ինչ սովորական լամպը: Սովորական լամպի տակ թանաքը չի երեւում: Երրորդ խնդիրն էլ այն է, որ տարբեր տեղեր, օրինակ՝ դռան բռնակի վրա, թանաք է հայտնաբերվել եւ քսվել մարդու մատին: Եթե ինչ-ինչ ձեւով մարդու ձեռքի վրա կան թանաքի հետքեր, բայց մարդը չի քվեարկել, ապա ի՞նչ պետք է անի մարդը: Եւ չորրորդ խնդիրն էլ այն է, որ ժամանակին խնդրել էինք, որ բերեն այդ թանաքից եւ մենք համոզվեցինք, որ թանաքը հնարավոր է մաքրել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Սոսե Չանդոյան

Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունեն