Ծովակ-Ախպրաձոր ճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը բաց են երթեւեկության համար
ՀասարակությունՏեղացած առատ ձյան եւ բքի պատճառով մարտի 21-ին փակվել էին Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնացքում եւ Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհը, որոնց մաքրման եւ բացման աշխատանքները ձեռնարկվեցին նույն օրվա ընթացքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարտի 21-ի երեկոյան արդեն նշյալ ուղղություններում ճանապարհները բաց եւ երթեւեկելի են եղել: «Երեկ ցերեկվա եւ այսօր առավոտվա արեւային եղանակի պայմաններում Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներն ազատվել են ձյան շերտից ու մերկասառույցից: Միայն Վարդենյաց լեռնանցքում է մաքրման աշխատանքներից հետո տեղ-տեղ պահպանվել մերկասառույցը, որը կվերանա ցերեկվա ընթացքում: Ծովակ-Ախպրաձոր ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում ձյունը կիտվել էր մոտ մեկ մետր բարձրությամբ: Հուսանք , որ եղանակն այս գարնանը նոր տհաճություններ չի ստեղծի ճանապարհային երթեւեկության համար»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան