Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Հայ ազգը կարող է նաև հրաշքներ գործել. Փ. Հովհաննիսյան

Հարցազրույց

Մասնագիտությամբ մաթեմատիկոս և տնտեսագետ, երկու գիտությունների թեկնածու Փայլակ Հովհաննիսյանը, ով ժամանակին նաև դասավանդել է բուհում, ներկայում դպրոցահասակների հետ մաթեմատիկայի մասնավոր պարապմունքներ է անցկացնում ու գումար աշխատում, նաև Գինեսի եռակի ռեկորդակիր է: Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին նա սահմանել է իր երրորդ ռեկորդը և միայն կարճ տաբատ հագած՝ կարողացել այլ ալպինիստների հետ բարձրանալ 2900 մետր բարձրություն ունեցող Հատիս սարի գագաթը:

«Ոչ ոք չէր հավատում, որ մինուս 10 աստիճանի և ուժեղ քամու պայմաններում հնարավոր կլինի այդքան բարձրությունը հաղթահարել, սակայն ես ապացուցեցի, որ դա նույնպես հնարավոր է»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Փ.Հովհաննիսյանը: Մինչ այդ նրա կողմից սահմանած երկու ռեկորդները գրանցվել են լողի ասպարեզում: 2011թ. սեպտեմբերի 15-ին նա կարողացել է Արագածի վրա գտնվող Քարե լճի մի ծայրից մյուսը լողալ: «Այդ ժամանակ ջրի ջերմաստիճանը 7 աստիճան էր: Առանց որևէ մեկի ուղեկցության ես կարողացա լողալով հասնել դիմացի ափ և հետ գալ: Ի դեպ, ջրում 3 րոպե մնալուց հետո իմ զգայարանները չէին գործում և երբ ձեռքս դիպչում էր ջրին, չէի զգում: Ինձ նույնիսկ թվում էր, որ ես տեղում եմ լողում: Դա շատ հետաքրքիր զգացողություն էր, որը նախկինում երբևիցե չէի ունեցել: Այդ ռեկորդից հետո ես մտածեցի, որ կարող եմ նույնիսկ Սևանն էլ հատել և նույն տարվա սեպտեմբերի 19-ին լողալով հատեցի Սևանա լճի Շորժայի ափից մինչև կղզի ընկած հատվածը»,- ասում է Փ.Հովհաննիսյանը:

Այդ անգամ Գինեսի եռակի ռեկորդակիրն իր հաղթանակը նվիրել է Հայաստանի անկախության 20-ամյակին և կարողացել է 3 ժամ 35 րոպեում 13 աստիճան ջրի պայմաններում հատել Սևանա լճի՝ 9 կմ երկարություն ունեցող հատվածը: Նրա երազանքն է հատել նաև Լա Մանշ նեղուցը: «Հիմա մինուս 20 աստիճանի տակ եմ մարզվում և այդ ամենն անում եմ իմ հաջորդ ռեկորդը սահմանելու համար: Լա Մանշն էլ շատ սառը ջուր ունի և այնտեղ պետք է հատել մոտ 45 կիլոմետր, որը մոտ 20-25 ժամ կտևի: Մեկ ամբողջ օր այդքան սառը ջրում մնալը բավական դժվար է: Ընկնում է մարմնի ջերմաստիճանը և մեծ է վտանգը, որ կարող է մարդու սիրտը չդիմանալ: Ի դեպ, ես լողորդ չեմ և լողորդներից մոտ երեք անգամ դանդաղ եմ լողում: Ո՛չ մարզիչ ունեմ, ո՛չ էլ որևէ մեկը սովորեցրել է լողալ: Լա Մանշը լողալով հատելու ռեկորդը ես ուզում եմ նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»,- ասում է Գինեսի բազմակի ռեկորդակիրը:

Նա նշեց նաև, որ իր պապը Եղեռնի ժամանակ 12 տարեկանում կարողացել է փախչել և հասնել Արևելյան Հայաստան: Այդ է պատճառը, որ լինելով թուրքական յաթաղանից փրկվածի սերունդներից մեկը, մշտապես ազդվել է այդ պատմություններից և որոշել է աշխարհին ցույց տալ ու ապացուցել, որ հայի սերունդն իրավունք ունի ապրելու, ապրում է ու ապացուցում, որ հայ ազգը կարող է նաև հրաշքներ գործել: «Լա Մանշում լողալ թույլատրվում է միայն օգոստոս ամսին, քանի որ միայն այդ ժամանակ է ջրի ջերմաստիճանը հասնում 13-15 աստիճանի և ալիքները մի փոքր մեղմանում են: Իմ նպատակն է նաև, որ միասնաբար կարողանանք Երևանում երեխաների համար մի լողավազան կառուցել, որպեսզի 6-9 տարեկան երեխաները կարողանան լողալու այբուբենը սովորել, որպեսզի Սևանում ափից 5 մետր հեռավորության վրա չխեղդվեն: Նրանք են մեր ապագան և մեր հայրենիքի զինվորները, և ես ցանկանում եմ, որ նրանք լողալ սովորեն»,- ասում է Փ. Հովհաննիսյանը:

Արմինե Գրիգորյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»